Posted in Հայրենագիտություն, Ճամբար

Սասունի և սասունցիների մասին

Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի…
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի…
Պարի,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի,
Գազպան դեր քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հարկի է կարոտում:
Պարի,
Մինչև ողջ հայերին դու ամբարես,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջին պարես…

Սասունը  գավառակ է  Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

 Հայկական Տավրոս լեռնաշղթայի  հարավավային մասում է գտնվում  անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում: Սասունն անառիկ է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների մի աշխարհ է։

Սասունցիները աշխատասեր, ազնիվ և քաջ էին։ Քաջության մեջ տղամարդկանցից ետ չէին մնում նաև կանայք, որոնք ազատ գործածում էին հրազենը։ Սասունցին իր քաջությունը պահպանել է հին ժամանակներից և սերնդե-սերունդ անցել է նրա ազատասիրությունը, որին նպաստել է նաև նրա երկրի անառիկ դիրքը։ Սասունը այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում և բանկեցված է հիմնականում քրդերով, կան քիչ քանակությամբ մահմեդականացված հայեր։

Ցեղասպանությունից մազապուրծ սասունցիների մի մասը գաղթել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել հիմնականում Թալինի շրջանում, հիմնելով Վերին Սասնաշեն և Աշնակ գյուցերը։ Սասունցիներին է պատկանում հայկական ազգագրակն շատ գեղեցիկ և առնական հզոր պարը՝ ՅԱՐԽՈՒՇՏԱՆ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s