Posted in Մայրենի

Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում․ մի քանի հետաքրքիր ավանդույթ

Հիսուս Քրիստոսի հարության տոնը նաև խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարին։ Այն գարնան, զարթոնքի, վերածննդի խորհրդանիշ է, ուստի այսպիսի կարևոր տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

Անգլիա

Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Շատ եկեղեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Լեհաստան

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է այսպես կոչված «Թաց երկուշաբթին»: Հաջորդ օրը լեհերն իրար վրա ջուր են շաղ տալիս ու համարում, որ սա մաքրում է նրանց մեղքերից։

Ավստրալիա

Ի տարբերություն Լեհաստանի այստեղ Զատկի տոնական օրերի թիվը 4-ն է։ 4 օրյա տոնակատարությունը սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի։ Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից, իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին:

Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին:

Վրաստան

Վրացիները աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ: Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում: Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

Ֆրանսիա

Մեր ցանկի վերջին երկրում՝ Ֆրանսիայում, Զատիկը միայն հոգևորական տոն չէ և պարտադիր չէ պահպանել բոլոր եկեղեցական պահանջները, որպեսզի Զատկի տոնը նշել ինչպես հարկն է: Ֆրանսիացիները շնորհավորում են իրենց ծանոթներին և բարեկամներին` այդ օրվա կապակցությամբ: Զատկի խորհրդանիշը ճագարն է, որը բերում է Զատկի ձվերը: Ըստ սովորության ծնողները պահում են ներկած ձվերը այգու ծառերի և թփերի տակ, և երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ: Այնուհետև հավաքվում են ընտանիքով զատկի սեղանի շուրջ և ուտում են այդ ձվերը:

Ամեն տարի ահա այսպիսի ավանդույթներով էր նշվում Զատիկն աշխարհի տարբեր երկրներում, սակայն այս տարի համաճարակային պայմաններում դժվար կլինի ասել՝ կպահվե՞ն այս ավանդույթները, թե՞ այնուամենայնիվ դրանք փոփոխության կենթարկվեն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s