Posted in Մայրենի

Նապաստակի մը օրագիրը I մաս

Առավոտ կանուխ դուրս ելաւ Խոտերուն, ծառերուն փաթրթված, կաղամբի գույնով, մատղաշ արև մը կար:է Աբևն Հոտվտացի, ետ առաջ երկնցա, շաոփ շաոփ ականջներս Իրարու զարկի։ Զգո՛ւյշ, աղմուկ մը, Իսկույն տունս մտա ու հսկեցի: Ոչինչ, թերևս տերև մըն էր վար ինկավ: Նորեն դուրս ելա, չորս դիս նայեցա ու Հոփ ցատկեցի բանջարանոցը։

Այս թռչունները ո՛րքան շաղակրատ են, Աստված իմ. Հոս կթռչին, Հոն կթռչին. կըտ կետ, կտուցնին հոս կզարնեն, հոն կզարնեն ու թև թևի, չգիտես, ո՞ր աշխարհներ կթռչին: Սիրտս դող կելլե, երբ անոնց ստվերները հանկարծ քովես կանցնին, երբ ծառերեն պտուղներ թըփ վար կձգեն:

Որքա՜ն կսիրեի ես ալ ուրիշ աշխարհներ տեսնել, Է՛Հ, եթե ես ալ թռչունի պես թևեր ունենայի, ունենայի նաև սա բանջարանոցի աքաղաղին ձայնը… Ի՞ նչ կըլլար՝ սա գեղեցիկ, արծաթյա մուշտակիս վրա երկու լայն թեւեր ըլլային։ Կտուց ունենալ չէի սիրեր, իմ պոչը ճերմակ ծաղիկներու փունջին չափ գեղեցիկ է: Կուզեի լոկ զույգ մը լայն թևեր՝ բարձրեն թոչելու ու աքաղաղի զիլ ձայնով երգելու համար…

Հի՜, մի՛ խնդուքս չեմ կրնար զսպել ամեն անգամ, երբ սա անծոտ(կեղտոտ) անծեղին (շատախօս թռչուն) ձայնը կլսեմ։ Իր փոքրիկ քոսոտ ձագուկները, բույնեն դուրս սա տանձենիին չորցած ճյուղերուն վրա կշարէ, ու Ինք՝ մեջտԷլը կեցած՝ կսկսի երգել խէ՜, խէ՜։ Երգած պահուն մարմինը ետ առաջ կշարժի, վիզը այնքան կերկնցնէ ու կպոռա, որ կարծես կոկորդին մեջ խոշոր կեռաս մը կայ:

Հի՛, հի՛ խնդուքս կուզա ամեն անգամ, երբ սա անծեղը կտեսնե։

  1. Ընթերցի՛ր պատմվածքի առաջին հատվածը:
  2. Առանձնացրո՛ւ այն բառերն ու արտահայտությունները, որոնք շատ նման են արևելահայերեն լեզվին։
  1. Տեքստում գտի՛ր տրված արտահայտությունների հոմանիշները։
    Առավոտ շուտ-Առավոտ կանուխ
    ցած ընկավ-վար ընկավ
    ի՞նչ կլիներ-ի՞նչ կըլլար
    բնից դուրս-բնեն դուրս
    չեմ կարող-չեմ կրնար
  2. Մի քանի բառ կամ արտահայտություն էլ ի՛նքդ առանձնացրու և բացատրի՛ր։
    հոն կզարնեն-այստեղ կզարկեն, կխփեն
    անծոտ-կեղտոտ
    անծեղին-շատախոս թռչուն
    կըլլար-կլիներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s