Posted in Ես և շրջակն, Uncategorized

«Արև, Լուսին, Աստղեր»

ԱՐԵՎ

Մեր Արեգակը սովորական աստղ է՝ հիմնականում գերտաք ջրածնից ու հելիումից բաղկացած մի վիթխարի գունդ: Արեգակը շողում է մոտ հինգ միլիարդ տարի: Նրա ծավալը Երկրի ծավալից միլիոն անգամ մեծ է: Արեգակի միջուկում ջերմաստիճանը տասնհինգ միլիոն աստիճան է, իսկ մակերևութային ջերմաստիճանը հինգ հազար հինգ հարյուր աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

ԼՈՒՍԻՆ

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Լուսինը չափերով Երկրի քառորդի չափ է: Միջին հեռավորությունը Երկրից կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։

Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է։

Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ: Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։

ԱՍՏՂԵՐ

Մութ գիշերը կարող եք երկնքում առկայծող հազարավոր աստղեր տեսնել, բայց դրանք անհամար տրիլիոններով ավելի են տիեզերքի անհատակ խորքերում: Բոլոր աստղերը մեր Արեգակի նման ջերմ գազի գնդեր են, որոնք միջուկային այրման շնորհիվ կարող են շողշողալ միլիոնավոր տարիներ:

Posted in Ես և շրջակն

Մի քանի փաստեր կիտրոնի մասին

Սիրելի’ ընկեր, եթե դու մրսել ես, ապա արագ մտիր տաք անկողին: Մայրիկիդ ասա թող քեզ համար լիմոնո տաք թեյ պատրաստի:

Կիտրոնը վիտամին C-ի անսպառ աղբյուր է: 

Կիտրոնի հյութը օգտագործվում է լիմոնադիզովացուցիչ ըմպելիքների և կոկտեյլների պատրաստման համար: 

Հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան Է։ Կիտրոն մշակում են նաև սենյակային պայմաններում։