Posted in Հայրենագիտություն

Ինքնաստուգում

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Թուրքիյա, Ադրբեջան, Իրան, Վրաստան
2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Արմավիր Արմավիր, Արարատ Արտաշատ, Վայոց ձոր Եղեգնաձոր, Տավուշ Իջևան, Սյունիք Կապան, Գյումրի, Գեղարքունիկ Գավառ, Լոռի, Կոտայք, Արագածոտն, Շիրակ։
3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան։
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիկ
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Արմիավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն։
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Շիրակ, Լոռի, Տավուծ։
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Սյունիք, Արարատ, Արմավիր, Վանա ձոր։
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Հրազդան, Դեպետ, Ախուրյան
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիրգոր Լուսավորիչը մարդբ է ով տարածելել է քրիստոնեությունը։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Մենք և մեր սարերը, Լոռու բերդ։
20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
այո
21. Շնորհակալություն։

Posted in Հայրենագիտություն

Գյումրու մասին տեղեկություն

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։


Մաստարա տեղեկություն

Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Posted in Հայրենագիտություն

Շիրակի մարզ

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Posted in Հայրենագիտություն

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին

  • Մարդկանց կողմից սպառվող սննդի մոտ 1/3-ը մեղրատու մեղուների փոշոտման արդյունքն է:
  • Մեղուների գաղութը բաղկացած է 20000-60000 մեղրատու մեղուներից և 1 մայր մեղվից:
  • Նրանք զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ, այսինքն՝ անցնում են ձու – թրթուր – հարսնյակ – հասուն միջատ փուլերը:
  • Մայր մեղուն կարող է ապրել մինչև 5 տարի: Ամռանը օրական ձվադրում է ավելի քան 2000 ձու:
  • Աշխատավոր մեղուները իգական առանձնյակներ են, որոնք ապրում են միջինում 6-8 շաբաթ և կատարում են մեղվափեթակի բոլոր աշխատանքները:
  • Բոռերը՝ արական առանձնյակները, պատասխանատու են միայն բեղմնավորման համար: Բեղմնավորումից անմիջապես հետո նրանք մահանում են:
  • Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:
  • Մեկ մեղուն իր ամբողջ կյանքի ընթացքում միջինում արտադրում է թեյի գդալի 1/12-ի չափով մեղր:
  • Մեղուների բզզոցն առաջանում է թևերի թափահարումից: 1 րոպեում իրենց թևերը թափահարում են ավելի քան 10000 անգամ:
  • Մեղվի թռիչքի արագությունը 25կմ/ժ է:
  • Աշխատավոր մեղվի թռիչքի երկարությունը 6-8 շաբաթյա կենսացիկլի ընթացքում 1.5 անգամ գերազանցում է երկրագնդի շրջագիծը:
  • Մեղուներն իրար հետ հաղորդակցվում են պարերի միջոցով:
  • Աշխատավոր մեղուն կարող է փոխադրել իր մարմնի զանգվածի 80%-ին հավասար զանգվածով նեկտար կամ ծաղկափոշի:
  • Մեղրատու մեղուներն ունեն 170 հոտառական ընկալիչներ: Նրանց հոտառությունը 50000 անգամ ավելի ուժեղ է, քան շներինը:
  • Արևը կողմնացույց է հանդիսանում մեղուների համար: Ամպամած օրերին ճանապարհը գտնելու համար նրանք կողմնորոշվում են բևեռացված լույսով:
Posted in Հայրենագիտություն, Ճամբար, Ճամփորդություններ

Ճամբորդություն Դեպի Սևանաբերդ

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։

ԻՆՉ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԵՐԵՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՍԵՎԱՆԲԵՐԴ

ուսապարկ

տաք հագուստ (փոխնորդ տաբատ, գուլպա)

ձեռնոց, շարֆ

սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ

բրդուճներ, թերմոսով թեյ

ախտահանիչ միջոց

թաց և չոր անձեռոցիկներ անհատական դեղատուփիկ (սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ)

ԵՂԱՆԱԿԸ ԱՄՍԻ 13․01 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Posted in Հայրենագիտություն

Ամանորը Ամերիկայում

Հվանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ: 

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ: Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:

Posted in Հայրենագիտություն

Ինչպես էմ ես անցկացրել ամառը

Այս ամառ ես գնացելեյ գյուղ որը գտնվում է Սյունիքի մարզ կենտրոնում Կապանում Սիսյան քաղաքում գյուղի անունել Դարաբաս։ Այնտեղ ես մենակով գնումեի խանութ և մի ամսով դառնումեի իմ տատիկի աղջիկը։ Նայև գյուղում ես անցնումեի փողոց մենակով և գնումեի խանութ որ առնեի պաղպաղակ։ Նայև մենք ունենք գամակ որի վրա ես պարկումեի ամբողճ օրը։ Ամառը ես ել ոչմի տեղ չեմ գնացել այլ տունեի պարկած մեկ մեկել ես դուրսեի գալիս որ հեծանիվ վարեի։ Նաեվ գյուղում մենք նախավերջին օրը գնացել էինք մի տեղ (անունը ես չգիտեմ) և մենք քեֆ էինք անում։

Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ և Խոր Վիրապ

Գրիգոր Լուսավորիչը​ տարածում էր քրիստոնեության Տրդատ 3-րդ Մեծին այդ բանը դուր չեկավ։ ԵՒ նա որոշեց գցել Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապ։ Անցավ 14 տարի Տրդան 3-րդ Մեծը մտածում էր որ, Գրիգոր Լուսավորիչը արդեն մահացել է։ Բայց նա դեռ ողջ էր նրան կերակրում էր մի կին հացի կտորներով։ Իսկ Աստված տեսնելով Տրդատ 3-րդ Մեծի արածները որոշում է պատժել նրան։ ԵՒ նրա դեմքը դառնում է խոզի դեմքին նման։ Տրդատ 3-րդ Մեծի քույրը գալիս է նրա մոտ և ասում։

-Քեզ միյայն կարող է օգնել Գրիգոր Լուսավորիչը։ Ասում է քույրը։

-Նա արդեն մահացել է։ Ասում է Տրդատ 3-րդ Մեծը

Բայց քույրը գնում է և ասում զինվորներին, որ գնան եւ ազատեն Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապից։ Զինվորները գնում են Խոր Վիրապ և ազատում Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորիչը օգնում է Տրդատ 3-րդ Մեծին։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Մենք գնացինք Նոր Հաճն։ Նոր Հաճնում կար երկու դպրոց և եգեղեցին եր որոնց մեկի անուն Սուրփ ամենա փրկիչ։ Մենք պիկինիկ արեցինք և շարժվեցինք Գետամեջ։ Գետամեջում մենք խաղեր խաղացինք և շարժվեցինք Առինջ։