Posted in Հորինուկ, Մայրենի

Հեռավոր խորքերում

Հեռավոր խորքերում
Մի դայն է լսվում
Այդքան գեղեցիք անմեղ
Եվ երգող։

Աաա՜ երգում էր ձայնը
Այդքան գեղեցիկ և բարձր
Որ ոսկ է անտառում էր լսվում
Ոսկ է տերևները լուռ լսում էին այդ գեղեցիկ ձայնի երգը։

Հեռավոր խորքերում
Մի դայն է լսվում
Այդքան գեղեցիկ անմեղ
Եվ երգող։

Օօօ՜ երգում էր ձայնը
Այդքան գեղեցիկ և բարձր
Որ կարմիր անտառնում էր լսվում
Կարմիր տերևները լուռ լսում էին այդ գեղեցիկ ձայնի երգը։

Posted in Հորինուկ, Մայրենի

Շուռ եկած աշխարհը

Մի գիշեր ես պառկեցի քնելու և տեսա շատ անհասկանալի երազ, ավելի ճիշտ շրջված երազ: Ես այդ երազում հանգիստ պառկած քնած էի և հենց որ ես արթնացա, ես պառկած էի վերևում, բայց ես քնում էի ներքևում: Ես իջա վերևից և հագնվեցի, գնացի ուտելու: Հենց որ ես կերա, վերջացրեցի իջա բակ: Այնտեղից ես գնացի դպրոց, բայց հենց որ հասաա դպրոց, մի դասը հինգ րոպեից վերջացավ, իսկ դասամիջոցը տևեց քառասուն րոպե: Ես շատ զարմացա, որովհետև մեր մոտ դասեր տևում էին քառասուն րոպե, իսկ դասամիջոց տևում էր հինգ րոպե:

Posted in Հորինուկ, Մայրենի

ԱՌԱԿ ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԱՍԵՂԻ ՄԱՍԻՆ

Մի օր փուչիկը հոգնեց պատից կախված մնալուց և որոշեց փախչել տանից: Այդ մասին իմացավ ասեղը, որ նույնպես հոգնել էր տատիկի գուլպաները կարելուց և որոշեց միանալ փուչիկին: Այդպես փուչիկը և ասեղը փախան տանից: Նրանք երկար ճանապարհ անցան: Ասեղը շատ էր մտերմացել փուչիկի հետ և ցանկացավ գրկել նրան: Նա պտահաբար վնասեց փուչիկի բարակ մաշկը: Հանկարծ փուչիկը պայթեց ասեղի ջերմ գրկախառնությունից: Այդպես վերջացավ իրարից շատ տարբեր ընկերների ճամփորդությունը:

Սրանից հետևություն,որ փուչիը և ասեղը չեն կարող ընկերներ լինել:

Posted in Հորինուկ, Մայրենի

ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ

Լինում է, չի լինում՝ մի մեղու։ Նրա անունը Նիկա էր, բայց ոչ ոք նրան անունով չէր դիմում։ Բոլորը նրան <ծույլիկ> էին կանչում, քանի որ նա շատ ծույլ ու ալարկոտ էր։ Նիկան շատ երազկոտ մեղվիկ էր։ Բոլոր մեղուները օրնիբուն աշխատում էին, իսկ Նիկան ամբողջ օրը գետի ափին, ծաղկի վրա պառկած նայում էր երկնքին և երազում գեղեցիկ կյանքի մասին։ Մայրիկը շատ էր բարկանում նրա վրա, խրատում էր, ասում էր, որ չի կարելի այդքան անբան ու ծույլ լինել, դա սազական չէ իրենց աշխատասեր ցեղին, իսկ Նիկան երգում էր ու մայրիկին չէր լսում։

Continue reading “ԾՈՒՅԼ ՄԵՂՈՒՆ”

Posted in Հորինուկ, Մայրենի

Իմ անվան պատմությունը

95410381_271940167158435_7454782045701537792_n

Բարև՛, իմ անունը Գոհար է: Գոհար, հայկական իգական անուն է։ Առաջացել է հայերեն գոհար՝ «ակունք» բառից։ Գործածվում է 12-րդ դարից։ Փաղաքշական ձևն է Գոհարիկ։ Գոհար նշանակում է  թանկաժեք քար՝ ադամանդ: Իմ անումը ժառանգել եմ տատիկիցս: Նրա անունը նույնպես Գոհար է: Ես նրան շատ եմ սիրում: Իմ անունը ինձ շատ է դուր գալիս: Մենք ունեցել ենք շատ հայտնի հայուհիներ, ում անունը նույնպես Գոհար է եղել, օրնակ՝ Գոհար իշխանուհին, ով հիշատակվում է Մուրացանի Գևորգ Մարզպետունի վեպում, Գոհար Գասպարյանը, ով եղել է հայ երգի սոխակը: Գոհար անունը նաև հիշատակվում է Հովհաննես Թումանյանի Ոսկե քաղաք հեքիաթում՝ Գոհար թագուհին:

download (1)

download

 

Posted in Հորինուկ

Թռչող ձվիկը

Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:

-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:

-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:

Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:

Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:

-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:

-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:

-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:

-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:

Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների:

Posted in Հորինուկ

Ակլատիզը և Ուտիս տատը

Մի տղա է լինում անունը Ակլատիզ։ Նա որոշում է, որ պետք է Սուրբ Հարության տոնին ձու ներկի, բայց ձու չի ունենում և որոշում է այն գողանալ։ Նա մտածում է, որ կգնա Ուտիս տատի տուն և տատիկի հավանոցից ձու կթռցնի։ Մտածում է, որ այդ ժամանակ տատիկը տանը կլինի, խոհանոցում ձու ներկելիս կլինի և չի նկատի, թե ինչպես նա մտավ հավաբուն։  Դուրս է գալիս տնից խաղալու պատրվակով և քայլելով հասնում ՈՒտիս տատի տուն։ Պատուհանից թաքուն ծիկրակում է ներս և տեսնում է, որ Ուտիս տատը զատկական երգեր է երգում և ձու ներկում։ Թաքուն մտնում է հավաբուն, հենց ուզում է հավաբնից ձու վերցնի, այդ պահին աքլորը գալիս է և հարձակվում Է Ակլատիզի վրա։ Նա սկսում է բղավել և փախչել։ Այդ ձայներից վազելով վրա է հասնում Ուտիս տատը և գրկում Ակլատիզին։ Նա զարմացած հարցնում է, թե Ալկատիզը ինչ է անում իր հավաբնում։ Ակլատիզը խոստովանում է, թե ինչու էր եկել հավաբուն։ Տատիկը բացատրում է նրան, որ գողությունը լավ բան չէ, որ եթե ինչ որ բան ես ուզում պետք է խնդրես և ոչ թե գողանաս։ Ակլատիզը ներողություն է խնդրում տատիկից, իսկ տատիկը, ի նշան հաշտության, ձու է նվիրում Ալկատիզին։  

Posted in Հորինուկ

Ճանապարհորդ տերևը

Լինում է, չի լինում, մի դեղին տերև է լինում: Մի օր ուժեղ քամի է փչում և տերևին ծառի ճյուղից պոկում ու գցում է հողերի մեջ: Տերևը թավալվում է  հողորի մեջ և դառնում է հողոտ ու ցեխոտ դեղին տերև: Մի քիչ էլ է գլորվում տերևը ու ընկնում է ջրափոսի մեջ, լողանում է, մաքրվում ու կրկին դառնում գեղեցիկ դեղին և մաքուր տերև:

Posted in Հորինուկ, Մայրենի

Աղջիկ գազարը

        Մի օր աղջիկ գազարը դուրս եկավ իր հողից և նրա կանաչիները դարձան ոտքեր: Ու գնաց գազարը քայլելով դեպի անտառը: Նա տեսավ մի հսկա կաղնի՝ հազար ձմերուկի չափով: Գազարը բարձրացավ կաղնու վրա և քնեց նրա ճյուղին :Այդպես գազարը հայտնվեց կաղնու ճյուղին: