Posted in Ճամփորդություններ, Մաթեմատիկա, Մայրենի

Ճամփորդություն դեպի Հովհանես Թումանյանի թանգարան

Մինչ ճամփորդություն մենք ուսումնասիրելենք Հ․ Թումանյանի կյանքն ու ստեղծագործություն։ Կազմեցինք և լուծեցինք մաթեմատիկակական խաչբառ, որի ծածկազիրը կամ պատասխանը Հ․ Թումանյանի

Այսօր մենք գնացել ենք Հովհանես Թումանյանի թանգարան։ Այնտեղ մենք տեսանք Հովհանես Թումանյանի իրերը, նկարները, լսեցինք իր մասին պատմվող շատ հետաքրքիր այլ պատմություններ, որ մինչ այդ չգիտեինք։ Նաև մենք տեսանք Հովհանես Թումանյանին, ով քայլում էր իր Վերնատանը։ Մի վախեցեք, դա իրական Թումանյանը չէր, այլ թվայնացված, հոլոգրամա էր։ Հետո մենք բարձրացանք երկրորդ հարկ, այնտեղ Հովհանես Թումանյանի տան կնօրինակն էր, որը այժմ էլ կա Դսեղում։ Մենք տեսանք բանաստեղծի սենյակը, հանգստյան տեղը, խողանոցը ու շատ հետաքրքիր այլ մանրամասներ։ Հետո մենք գնացինք և ֆիլմ դիտեցինք Հովհանես Թումանյանի կենսագրության մասին։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, հետաքրքիր էր ու նոր շատ տեղեկություններ իմացա։

Posted in Ճամփորդություններ

Ճափորդություն դեպի Երկրաբանության թանգարան

Մենք ուրբաթ օրը ճափորդել էնք դեպի Երկրաբանության թանգարան։ Այնտեղ մենք տեսանք մեծ մամոնտի ոսկորն եր և տեսանք կորալն եր նաև քարեր՝ օրինակ հիմարի ոսկի։ Հետո մենք գնացինք քարերի բաժին, այնտեղ կար երկնքար։ Քարերի բաժնում կար թանկարժեք և կիսաթանկարժեկ քարեր։ Այնտեղ կար լազուրիտ և ալմաստ։ Հետո մենք գնացինք սիրահարների այգի մի փոքր քայլեցինք այնտեղ։

Posted in Հայրենագիտություն, Ճամբար, Ճամփորդություններ

Ճամբորդություն Դեպի Սևանաբերդ

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։

ԻՆՉ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԵՐԵՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՍԵՎԱՆԲԵՐԴ

ուսապարկ

տաք հագուստ (փոխնորդ տաբատ, գուլպա)

ձեռնոց, շարֆ

սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ

բրդուճներ, թերմոսով թեյ

ախտահանիչ միջոց

թաց և չոր անձեռոցիկներ անհատական դեղատուփիկ (սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ)

ԵՂԱՆԱԿԸ ԱՄՍԻ 13․01 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Մենք գնացինք Նոր Հաճն։ Նոր Հաճնում կար երկու դպրոց և եգեղեցին եր որոնց մեկի անուն Սուրփ ամենա փրկիչ։ Մենք պիկինիկ արեցինք և շարժվեցինք Գետամեջ։ Գետամեջում մենք խաղեր խաղացինք և շարժվեցինք Առինջ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ


Հրազդան գետի մասին
122041065046

Հրազդան գետ

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Գետամեջ գյուղի մասին

No photo description available.

Գետամեջ (Getamej, Гетамеч), պատմական անվանումներ` Աղջաղշլաղ, Գեդրոն, Գետրոն, Կեդրոն, Կետրան, Կետրոն, Կիտիրան, Կիտրան, Քեթրան, Քեթրոն, Քիդիրան, Քիդրան, Քիթիրան, Քիթրան – գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում (նախկին ՀՍՍՀ Նաիրիի շրջանում): Գյուղի բոլոր անվանումները ծագել են Կենտրոն բառից: Ենթադրվում է, որգյուղը այդպես է անվանվել Արայի և Շամիրամ լեռների կենտրոնում գտնվելու պատճառով: Հիմնադրվել է 1314 թվականին:
Գյուղի արևմտյան ծայրամասում հայտնաբերվել են հին ամրոցի և այլ շինությունների հետքեր, մեգալիթյան կառույցների մնացորդներ, երկաթի դարի և հելլենիստական դարաշրջանի նյութեր, որոնք վերագրվում են մ.թ.ա. X-I դդ.: Գիտական գրականության մեջ այդ հնավայրերը պայմանականորեն անվանված են Գետամեջ 1-ին և Գետամեջ 2-րդ անվանումներով:
Գետամեջ գյուղը գտնվում է նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 1250 մետր միջին բարձրության վրա, Հրազդան գետի ձախակողմյան բարձրադիր ափին: Հեռավորությունը ք. Երևանից` 15կմ, մարզկենտրոնից` 35կմ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանից` 58 կմ է:
Գյուղի առանձնատները քարաշեն են և նորաձև, որոնց կից պարտեզներն ու բանջարանոցներըմի առանձին գեղեցկություն են տալիս գյուղին: Ունի խմելու առատ և սառնորակ ջուր:

Կլիման մեղմ է, հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է -4oC: Ամառը հով է լինում, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +25oC:
Համայնքում առկա է 1 մշակույթի տուն (ներկայումս չի գործում), գրադարան և 1 ավագ դպրոց (աշակերտների թիվը` 72, 2013 թվականի դրությամբ):

Գյուղի եկեղեցին կառուցվել է 1316 թվականին:
Նոր Հաճն քաղաքի մասին

Նոր Հաճըն

«Նոր Հաճըն» քաղաքը մեր հանրապետության գեղեցիկ ու ինքնատիպ բնակավայրերից մեկն է իր յուրօրինակ կառուցապատմամբ:

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1958, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:Տարածքը 230 հա.է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Նոր Հաճընին քաղաքի կարգավիճակ է տրվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թ. օգոստոսի 12-ի թիվ 91 որոշմամբ, իսկ 1996 թ. մտել է Կոտայքի մարզի տարածաշրջանի մեջ: Քաղսովետը վերածվել է քաղաքապետարանի:

Նոր Հաճընի տարածքը բնակեցվել է հիմնականում հանրապետության տարբեր շրջաններից եկած ընտանիքներով` սկսած 1953-ից` Արզնի ՀէԿ-ի շինարարությանը զուգընթաց: Այն կրել Է Սիլավոյ պայմանական անունը, որը ծագում Է ՀԷԿ-ի ուժային հանգույցի ռուսերեն անվանումից: Սակայն որպես առանձին բնակավայր այն ձևավորվել է 1958-ից` ՏՃՔ -ի, այնուհետ` «Սապֆիր» արտադրական միավորման զարգացմանը զուգընթաց:

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

First slide

Լևոնի աստվածային գետնափոր, հայտնի է նաև որպես «Լևոնի քարանձավ», «Լևոնի աստվածային գետնափոր թանգարան» կամ «Տոսյայի փոս», հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրն է Լևոն Առաքելյանը։ Գետնափոր-թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Գետնափորի խորությունը 21 մետր է, 7 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Լևոնի մահից հետո թանգարանի այցելուներին դիմավորում է Լևոնի կինը` տիկին Տոսյան։

Լևոն Առաքելյանն ապրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1985 թվականի գարնանը Լևոնի կինը՝ տիկին Տոսյան ամուսնուն խնդրել է կարտոֆիլի համար հոր փորել։ Լևոնին տեսիլք է երևացել։ Տեսիլքում մառախուղի միջից մի ձայն նրան ասել է շարունակել փորել ինչ էլ որ լինի։ Վարպետը շարունակել է աշխատել, արել բազմաթիվ փորագրություններ ճիշտ այնպես, ինչես եղել են տեսիլքներում[3]։ Նա նաև էլեկտրալարեր է անցկացրել և լամպեր տեղադրել։ Լևոնի սկզբունքն է եղել աշխատել միայն հատիչով և մուրճով։ Չնայած հողի կոշտությանն ու աշխատանքի բարդությանը, վարպետը դեմ է եղել ցանկացած էլեկտրական գործիքի, մերժել տեխնիկա տրամադրելու առաջարկները։ Լևոնը գետնափորը փորել է շուրջ 23 տարի, աշխատել գրեթե ամեն օր առանց հանգստի[3]։

Գետնափորի խորությունը 21 մետր է, մակերեսը 300 քառակուսի մետր է, 6 սենյակներով, որոնք կապված են նեղ աստիճաններով։ Քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում` և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է։ Կան առանձնացված սենյակներ, փոսեր, պատերին արված յուրահատուկ փորագրություններ։ Պատերին կան վառվող մոմեր։ Լևոնը նպատակ է ունեցել փորել ևս 74 սենյակ՝ յուրաքանչյուրին տալով առանձնահատուկ դեկորացիա[3][5]։ Տան առաջին հարկը այսօր թանգարան է։ Այստեղ են պահվում վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները։ Տան բակում ցուցադրված են ծաղկամաններ, որոնք վարպետ Լևոնը պատրաստել է իր փորած քարերի մնացորդներից։ Բակի պատին նրա ստեղծագործած երկու նկարներն են. մեկում ինքն է՝ հատիչն ու մուրճը ձեռքին, մյուսում կինը՝ կարտոֆիլը ձեռքին։

Posted in Հայրենագիտություն, Ճամբար, Ճամփորդություններ

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Բարև: Ես Գոհարն եմ։ Այսօր ես կպատմեմ ձեզ իմ եռօրյա ճամփորդության մասին։ Հուվարի 21-ին հայրենագետների և բնագետների խմբով գնացել էինք ԱՐԱՏԵՍ։ Այն գտնվում է Վայաց Ձորի մարզում։ Թեև ԱՐԱՏԵՍՈՒՄ շատ ցուրտ էր, մենք այնտեղ ունեցանք շատ հեքիաթային ու գեղեցիկ 3 օրմ ես կասեի 3 անմոռանալ օր։ Քանի որ այնտեղ լեռնային շրջան է  շատ ձյուն կար, որը տեղաքը դարձնում էր կախարդական գեղեցիկ։  Մենք մեր Բիայնա ջոկատով ոտքով քայլելով հասանք տնակներին, ճաշեցին, դասավորեցինք մեր իրերը սենյակներում և գնացինք տեղանքը ուսունասիրելու։ 3 օրվա ընթացում հասցրեցինք սահանկով սահել, ձնագնդիկ խաղալ, մարզվել, երգել, հետաքրքիր խաղեր խաղալ և վերջում կազմակերպեցիք դիսկոտեկ։ Ամենակարևորը մենք այցելեցին Արատեսի կիսավեր վանքը։

Սա իմ առաջին գիշերակացով ճամփորդությունն էր։ Շնորհակալ եմ գեղեցիկ տպավորությունների համար իմ ընկերներին և կազմակերպիչերին։ Սիրում եմ բոլորդ և ուրախ եմ, որ կաք իմ կյանքում։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդության տպավորություներ

Մենք գնացել էինք Էրեբունի թանգարան, որտեղ տեսանք շատ հետաքրքիր հին իրեր կային, որոնց մասին ես ձեզ համար հիմա կպատմեմ: Մենք գնացինք Էրեբունի թանգարան երեկ այսինքն՝ 03.12.2020 թվականին: Թանգարում ցուցադրված էին հին դարերից գտնված իրեր, օրինակ՝ քարերի վրա փորագրված գծիկներով հին դարերի լեզուն, որը կոչվում էր սեպագիր, այդպես էին գրում, քանի որ այդ ժամանակ տառեր չկային: Եվ մենք թանգարանի բակի տարածքում պեղումներ էինք անում: Եվ ճամփորդության վերջում մենք գնեցինք փքաբլիթներ: Համտեսեցին և մեր օրը շատ լավ անցավ:

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն կոտայքի մարզ Գյուղ Զառ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին[1]:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդըՄարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[2]: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին[2]:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է[3][4]: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ[5]։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ[6]։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող ԱբովյանիՀրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով[7]։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է[8]։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան[9] և ջրաէլեկտրակայան[10], որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը[9]։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն[11][12]: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։