Posted in Մայրենի

Գարուն

Ես շատ եմ սիրում գարունը: Գարնանը արևը ժպտում է երկնքից ու տաքացնում է բոլորին: Ծառերը սկսում են բողբոջել, իսկ ծաղիկները՝ ծաղկել: Գարնան գալուստը խորհրդանշող ծաղիկը ձնծաղին է: Ամեն տարի գարնան առաջին օրը ես տատիկիս նվիրում եմ մանուշակների փունջ և հիշեցնում նրան գարնան մասին:

Posted in Մայրենի

Անխելք մարդը. Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա. մարտի 2

  1. Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:

Պատասխան՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ:

  • Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; …240, 1440:
  • Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:

Պատասխան՝  2 հոգի:

  • Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե:

Պատասխան՝ 63 րոպե:

  • Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:

Պատասխան՝ 7:

  • Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:

Պատասխան` 18 սովորող:

  • Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը:

Պատասխան` 9 ժամ:

9. Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:

Պատասխան` 900 դրամ:

10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար:

Պատասխան` 20

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 05.03

Ի՞նչ թիվ պետք է լինի հարցական նշանի փոխարեն։

Պատասխան՝ 29

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

6545 + 3218 – 3 x 700 = 7663

235 x 3 – 4200 : 60 =635

8100: 90 + (35×6): 7=60

3500 : 70 + (240 x 10) : 8 = 350

Աղյուսակից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը։

բանջարեղեն1 կգ արժեքը2 կգ արժեքը5 կգ արժեքը10 կգ արժեքը3 կգ արժեքը
կարտոֆիլ 200400 1000 2000 600  
կաղամբ 400800 2000 4000 1200  
սմբուկ 6001200 3000 6000 1800  
դդում60 120 300 600 180  
ճակնդեղ300 600 1500 3000 900  
բրոկոլի 7001400 3500 7000 2100  
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 04.03

Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները:

նախորդող թիվըԹիվըհաջորդող թիվը
141531415414155
320294320295320296
502093502094502095
940099940100940101
139999140000140001
850090850091850092

Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։

ԹիվըԱմենափոքր թիվըԱմենամեծ թիվը
254811245885421
164892124689986421
200147100247742100
624100100246642100
395341133459954331
340007300047743000

Այս մատիտներից մեկով պետք է ինքնաթիռ նկարեմ: Ո՞ր մատիտով եմ նկարելու, եթե այն կապույտը կամ դեղինը չէ, ամենաերկարը չէ և ամենակարճը չէ:

 ԿԱՆԱՉ