Posted in Մայրենի

Բառային առաջադրանքներ

  • Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:

Փականք

Փական, ական, կան, կա

  • Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:

Շունչ, որդ, երես, պարտք

  • Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:

Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

նստել, կոճղ, որդի, խնայել, մոտ

  • Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:

ջուր, մուր, մուկ, ձուկ

  • Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:

աս-պետ, նը-կար, կը-տուր, ա-մուր, պար-տեզ

  • Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:

կապույտ

մանուշակագույն

կանաչ

երկնագույն

կապտավուն

Իմ կարծիքով կանաչ, որովհետև մյուսները կապույտի երանգներ են:

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա. Ձայնավոր, ձայնազուրկ, ձայներիզ, ձայնապնակ, ձայնեղ:
  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա: Նախադպրոցական, ավտոդպրոց, դպրոցական:
Posted in Հորինուկ, Մայրենի

ԱՌԱԿ ՓՈՒՉԻԿԻ ԵՎ ԱՍԵՂԻ ՄԱՍԻՆ

Մի օր փուչիկը հոգնեց պատից կախված մնալուց և որոշեց փախչել տանից: Այդ մասին իմացավ ասեղը, որ նույնպես հոգնել էր տատիկի գուլպաները կարելուց և որոշեց միանալ փուչիկին: Այդպես փուչիկը և ասեղը փախան տանից: Նրանք երկար ճանապարհ անցան: Ասեղը շատ էր մտերմացել փուչիկի հետ և ցանկացավ գրկել նրան: Նա պտահաբար վնասեց փուչիկի բարակ մաշկը: Հանկարծ փուչիկը պայթեց ասեղի ջերմ գրկախառնությունից: Այդպես վերջացավ իրարից շատ տարբեր ընկերների ճամփորդությունը:

Սրանից հետևություն,որ փուչիը և ասեղը չեն կարող ընկերներ լինել:

Posted in Մայրենի

Տեսանյութ Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ պետք է ուժերդ չգերագնահատես և մնաս քո չփերի մեջ:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նամաստակ մի փոքր համեստ եղիր, իսկ դու աղվես՝ մի քիչ բարի և հանդուրժող:

Լրացուցիչ աշխատանք

1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

Posted in Մայրենի

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դուրս գրի’ր հականիշները: Ոչ-այո, տաք-սառ, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ: Բառ բառը, որովհետև եթե բառ բառը չլիներ, չէրին լինի բոլոր բառերը:
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում: Որովհետև մեծանում էր:
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել: Ես, ոչ, այո, դու:
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։ Շշուկով արտատահայտվող մարդիկ խոսում էին շատ ցածրաձայն, իսկ լացողները՝ արցունքոտ աչքերով և հեկեկալով:
  6. Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ: Երբ հասկացան, որ ես բառից բացի կան նաև ուրշ շատ բառեր:
  8. Մտածի’ր ու գրի’ր, թե <<Ինչ բան է այս աշխարհը>> Այս աշխարհը շատ գեղեցիկ է և յուրօրինակ: Աշխարհը շատ զաարմանալի ու հրաշքներով լի է: