Պատմություն

Ձեր ընտրած ձևաչափով վերականգնեք Հայկական լեռնաշխարհի և Երկրի այլ տարածքի նախնադարի մեկական դրվագ:

Հազարավոր տարիներ առաջ Հայկական լեռնաշխարհում մարդիկ ապրում էին քարանձավներում և զբաղվում որսորդությամբ հավաքչությամբ ու անասնապահությամբ։ Նրանք պատրաստում էին քարե գործիքներ կրակ էին օգտագործում և աստիճանաբար սովորում էին հող մշակել։

Հին ժամանակներում Նեղոս գետի ափերին մարդիկ սկսեցին բնակություն հաստատել։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ աճեցնում էին ցորեն և գարի պահում էին ընտանի կենդանիներ։ Գետի ջուրը օգնում էր մշակել հողը և ստանալ բերք։ Ժամանակի ընթացքում առաջացան գյուղեր որոնք դարձան հետագա եգիպտական քաղաքակրթության հիմքը։

Պատմություն

  1. Թվարկել անցյալի իրականության վերականգնման աղբյուրները, դրանց հուսալիության մակարդակը և վերջինիս բացահայտման եղանակները;

  1. Վերլուծել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի դրական ու խոցելի կողմերը:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի կենտրոնական մասում կարևոր ճանապարհների խաչմերուկում։

Այն կապող օղակ էր Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։

Լեռնաշխարհն ունի բերրի հարթավայրեր և արոտավայրեր որոնք նպաստել են գյուղատնտեսության և անասնապահության զարգացմանը։

Հարուստ է ջրային պաշարներով այստեղ են ձևավորվում Եփրատ, Տիգրիս, Արաքս և Կուր գետերը։

Լեռնային դիրքը նպաստել է բնական ամրությունների ստեղծմանը և որոշ տարածքների պաշտպանությանը։

Գտնվելով տարբեր տարածաշրջանների միջև hայկական լեռնաշխարհը հաճախ դարձել է տարբեր պետությունների պայքարի տարածք։

Լեռնային և մասնատված ռելիեֆը դժվարացրել է տարածքների միջև կապը և միասնական պետության կառավարումը։

Բազմաթիվ լեռնանցքները հնարավորություն են տվել հակառակորդներին անցնել մի տարածքից մյուսը։

Ծովերից հեռու գտնվելը սահմանափակել է ծովային առևտրի և նավագնացության հնարավորությունները։

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free