Posted in Մայրենի

Մայրենի 30․04․2021

30 ապրիլի

ուրբաթ

Կատարել առաջադրանքները

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

․․․․․ թագավոր

․․․․․ որդի

․․․․ գահաժառանգ

․․․․․ գյուղացի

—— գութան

․․․․ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր  
գյուղացի  
շռայլորեն  
անվերջ  

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա

Ընծայել

Ավարտել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ

Երիտասարդ

Տխրել

Կազմի՛ր բառակապակցություններ։

․․․․ գահ

․․․․ոսկի

շռայլորեն ․․․․

նվիրել ․․․․

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մ եջ են․․․․

Թագավորը հայտարարեց , որ․․․․

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։

Աշխատասիրությունը

Անգործությունը

Անբանի համար

Աշխատասեր մարդուն

Ծուլություն է ծնում։

Բախտի աջ ձեռքն է։

Երկինքն էլ է օգնում։

Ամեն օր տոն է։

Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։

Posted in Մայրենի

Մայրենի

28 ապրիլի

չորեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Շատ տարիներ առաջ,  երբ թուղթը դեռևս հայտնի չէր, մարդիկ գրում էին մագաղաթի վրա։ Այն պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց։ Հատկապես օգտագործում էին հորթի կամ ուլի մորթին։

Ինչի՞ վրա էին գրում մարդիկ, երբ թուղթ չկար։-մագաղաթի վրա

Ի՞նչ նշանակություն ունի թուղթը մեր օրերում։

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից թղթի ստեղծման մասին մի քանի հետաքրքիր տեղեկություն գտի՛ր և պատճենի՛ր։

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով։
Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 – 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։

  • Տեքստից դուրս գրի՛ր երկու բառակապակցություն։-ուլի մորթի, շատ տարիներ, ձագերի մոր
  • Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երկու բառ։-տարիներ, կենդանիների։
  • Կենդանիներ և օգտագործել բառերը բաժանի՛ր վանկերի։ Նշի՛ր վանկերի քանակը։-կեն-դա-նի-նե-րի, օգ-տա-գոր-ծել։
  • Գտի՛ր հոդակապ ունեցող բառը։

Միջանցք, հացթուխ, դասամիջոց, վայրէջք։

Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Կանաչ անտառ, քաղցր ձայն, սուր կացին, բարձր սար

Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն։

Զեփյուռ-քամի

Արատ-թերություն

Գթալ-խղճալ

Բամբասել-ծաղրել

Posted in Մայրենի

Ջելսոմինոյի արկածները․ թեսթ

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Continue reading “Ջելսոմինոյի արկածները․ թեսթ”
Posted in Մայրենի

Մայրենի

Պատմել սովորել <<Հնարագետ ջուլհակը>> ավանդազրույցը։ Կատարել առաջադրանքները։

Դուրս գրի՛ր տեքստի դարձվածքները և բացատրի՛ր։
կշտին նստում-Բերանը փակել, խոսալ չթողնել
ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-գործը լրիվ փչացնել
երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել-երկու տարին լրացել է, երորդն է սկսում
 մութ հարցմունքներ-գաղտնի հարցեր տալ

Դուրս գրի՛ր ջուլհակի հնարամտությունը ներկայացնող հատվածները։
Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Բնութագրի՛ր Շահ-Աբասին։
Շահ-Աբասը, շատ արհեստասեր, արդարամիտ թագավոր էր։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Աննան  24 տետրի համար վճարեց  200 դրամ ավելի, քան Աշոտը  20 տետրի համար։ Նարեն 15 տետերի համար որքա՞ն վճարեց։
    24-20=4
    200:4=50
    15*50=750
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 150  դմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ եռանկյան կողմին։
    150:3=50
    50*50=250
  • Արամը  ունի 500 դրամով ավելի    քան Դավիթը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2500 դրամ։
    2500-500=2000
    2000:2=1000
    1000+500=1500
  • Հրանտը  ունի 400 դրամով  քիչ    քան Ռազմիկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2400  դրամ։
    2400-400=2000
    2000:2=1000
    1000+400=1400
  • Ռուբենը   ունի  2 անգամ ավելի դրամ    քան Նարեն։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2400  դրամ։
    1+2=3
    2400:3=800
    2*800=1600
  • Արմենը  ունի  3 անգամ ավելի դրամ    քան Հրանտը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  3600  դրամ։
    3600:4=900
    5*900=2700
  • Դավիթը   ունի  4 անգամ ավելի դրամ    քան Նարեկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  5000 դրամ։
    5000:2=2500
    2500*4=10000
  • Երկու կից հողամասերից մեկի մակերերսը 2 անգամ մեծ է մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի  մակերերսը՝ իմանալով, որ դրանք միասին 2100  սմ2 են։
    2100-100=2000
    2000:2=1000
    1000*2=2000
  • Գտիր 12 սմ կողմով քառակուսու մակերերսի  մասը։
    մակերերսի 12*12=144
    144:4=36
    36*3=108
  • Քառակուսու մակերեսը   25  քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։
    25:5=5
    5*4=20
Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Posted in Մայրենի

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհում ոչ մի թռչուն այնքան չի սիրում  հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվողյունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վերցնում, տանում ու թաղում կողքի հանդերում։

Նշի՛ր՝ տրվա նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Գեղեցիկ աղջնակը մեծ ոգևորությամբ էր պատմում իր թափանցիկ երազների մասին։
թափանցիկ երազների

Դուրս գրի՛ր 3-ական հատուկ և հասարակ գոյական։

Հայոց թագավոր Տիգրանը խարտյաշ, գանգրահեր, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր։ Արքան նվաճում է Հունաստանը և ստեղծում ծովից ծով Հայաստան։

Հատուկ գոյական
Տիգրանը
 Հունաստանը                                                հասարակ գոյական
                                                                           
ծով
                                                                                տղամարդ
                                                                                     թագավոր
 
Հայաստան                                                      

Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։

Ձյուն           մուտ

Մայր            պատ

Սառն           փետուր

Կարմիր           երանգ

Երփն             շունչ

Ձյունապատ, մայրմուտ, սառնաշունչ, կարմրափետուր, եփներանգ։

Ձյունապատ, մայրամուտ, սառնաշունչ, կարմրափետուր, երփնաերանգ։

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Կանաչ խոտ։

Կատաղի- շուն

Դեղնած- տերև

Քաղցր-Քաղցր բլիթ

Հանդարտ- գետ

Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։- տալիս

Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։- երգեցիկ

Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։- խաղեր

Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։

Ընդ                 գույն

Տ                       հանուր

Ան                   կամ

Դժ                   գեղ

Չ                     գին

Ընդհանուր, տգեղ, անգույն, դժկամ, անգին,չկամ

Տրված բառերից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշ բառերի 5 զույգ։

Աղքատ, զարթնել, արքա, լուսամուտ, մշուշ, նժույգ, արփի, արթնանալ, մառախուղ, չքավոր, թագավոր, ձի։
աղքատ-չքավոր, զարթնել-արթնանալ, արքա-թագավոր, մառախուղ-մշուշ, ձի-նժույգ։

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Լայն –բարակ

Առողջանալ-հիվանդանալ

Հարուստ-աղքատ     

Հանգստանալ-տանջվել

Քաղցած-կուշտ

Նախադասությունները լրացրո՛ւ համապատասխան շաղկապներով (ու, թե, որպեսզի, որ)

Ասում են, որ    աքլորի քայլվածքը վեհ ու  թեթև է։ Իբր նա  կտուրին մի ոտքով է կանգնում, որ սյուները չկոտրվեն, որպեսզի տունը չփլվի։

Բառակապակցությունը միացրո՛ւ համապատասխան բառին։

Հայկական միրգ                Երևան

Սուրբ լեռ                              Արագած

Վարդագույն քաղաք           ծիրան

Քառագագաթ լեռ                 Արարատ


Հայկական միրգ-ծիրան, Սուրբ լեռ- Արարատ, Վարդագույն քաղաք- Երևան, Քառագագաթ լեռ -Արագած։

Միացրո՛ւ առածների սկիզբն ու վերջը։

1 Ով գարնանը քնի,                2 երկու ոտքով է փոսն ընկնում։

2Խորամանկ աղվեսը            3ծափ չի տա։

3Մի ձեռքը                                 1 աշնանը լաց կլինի։

4Արհեստ ունեցողը              4մինչև կեսօր է սոված լինում։

Մի ձեռքը ծափ չի տա։
Ով գարնանը քնի, աշնանը լաց կլինի։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է փոսն ընկնում։
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված լինում։

Առածներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։
                                                   
Մի ձեռքը ծափ չի տա։
Լինում է, չի լինում մի երկու ձեռքեր են լինում։ Նրանք միշտ ամեն ինչ միասին էին անում։ Միասին էին լվացվում, միասին էին  ծափ տալիս նրանք շատ էին սիրում այդ  գործերն անել միասին։ Մի անգամ ձեռքերը որոշում են առանձին ապրել։
-Ձախ ձեռք ես մի առաջարկ ունեմ։
-Ի՞նչ առաջարկ դու ունես աջ ձեռք։
-Արի առանձին ապրենք։
Ձախ ձեռքը չէր ուզում համաձայնվել, բայց աջ ձեռքը ավելի համուզող էր և կարողանում է համոզել ձախ ձեռքին։  Հենց սկսում են մենակ ապրելմ, ամեն ինչ դժվարանում է։ Եվ նրանք չեն կարողանում լվացվել ծափ տալ։ Մի գործը նրանք չէին կարողանում անել, մյուս գործը կիսատ էին թողնում։ Լավ տանջվելուց հետո, որոշեցին միանալ։

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Մենք գնացինք Նոր Հաճն։ Նոր Հաճնում կար երկու դպրոց և եգեղեցին եր որոնց մեկի անուն Սուրփ ամենա փրկիչ։ Մենք պիկինիկ արեցինք և շարժվեցինք Գետամեջ։ Գետամեջում մենք խաղեր խաղացինք և շարժվեցինք Առինջ։