Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն կոտայքի մարզ Գյուղ Զառ

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին[1]:

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդըՄարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[2]: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին[2]:

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է[3][4]: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2,089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ[5]։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ[6]։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող ԱբովյանիՀրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով[7]։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է[8]։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան[9] և ջրաէլեկտրակայան[10], որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը[9]։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն[11][12]: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։

Posted in Uncategorized

Պիցցայի գործարան


Այսոր մենք պատրաստելենք Պիցցա: Ես հիմա ձես կպատմեմ ոնցենք պատրաստել Պիցցա: Առաչին մենք գնացինք խանութ, հետո եկանք խանութից ու պատրաստեցինք Պիցցա: Այսպես մենք պատրաստեցինք Պիցցա: