Գրականություն

  1. Կարդում ենք գրաբար

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ

Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան

Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով

Առաջադրանքներ

  1. Առոգանությամբ բարձրաձայն կարդա առակները, ձայնագրիր դրանք։
  2. Առակները դարձրու աշխարհաբար։
  3. Բացատրիր առակներից յուրաքանչյուրի խրատը (ինչ է ցույց տալիս)։
  4. Տեղեկություններ գտիր համացանցից Վարդան Այգեկցու մասին։

Պատմվածք անհայտ կղզու մասին։ Ժոզե Սարամագո

1.Ի՞նչ է խորհրդանշում «անհայտ կղզին» պատմվածքում․ արդյո՞ք դա իրական աշխարհագրական վայր է:

Անհայտ կղզին խորհրդանիշում է քո անյհատ դուն որը գտնելը արդեն քո գործն է դու պիտի իրան գտես։

2. Ինչպե՞ս է ներկայացվում մարդու և ինքնաճանաչման կապը («Մարդն ամբողջությամբ մի կղզի է» մտքի միջոցով)։

Մարդու և ինքնաճանաչման կապը ներկայացվում ինչպես կղզի որը ծովում մենակ մենակ անհայտ է դա նաշնակաում է որ մարդը դեռ չի գտել իր այնհայտ դու և պիտի գտնի իս հենց որ գտավ կղզին էլ այնհատ չէ այդ մարդու համար դա նշանակում է որ նա գտավ իրա անյահտ դու և ճանաչեց իրան։

3. Ինչո՞ւ է հեղինակը ցույց տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու։ Ի՞նչ է դա ասում մարդկային բնույթի մասին։

Մարդիկ չեին ցանկանում գնալ գտնել կղզին որովետև նրանք չեին ուզում գտնել իրենց անյհատ դու նրանք ասում եին որ “անյհատ կղզի չկա” նրանք մտածում եին որ նրանք չունեն իրանց անհայտ դու կամ չեն ուզում ունենեալ անյհատ դու իրանք չեն ուզում տարբերվել ուրիշներից։

4. Արդյո՞ք անհայտի որոնումը անհրաժեշտ պայման է մարդու զարգացման համար։ Ինչո՞ւ։

Այո քանի որ արանց անհայտի դու չես կարողանա իմանալ քո մասին ավելին։

5. Նավ խնդրող մարդը ի՞նչ տիպի կերպար է․ իդեալիստ, թե՞ համառ ռեալիստ։ Հիմնավորիր։

Նա համառ ռեալիստ է քանի, որ ինքը ենթադրում է որ կղզին կա և չի երազում այլ գնում է իրա նպատակին և չի սպասում, որ ամենինչ իրանով կլինի։

6.Ինչո՞ւ է սպասուհին թողնում պալատը և միանում տղամարդուն․ արդյո՞ք սա միայն սյուժետային քայլ է, թե ունի ավելի խոր իմաստ։

Սպասուհին միանում է մարդուն քանի որ նա էլե ուզւոմ գտնել իրա անհայտ դու պալատում այդպիսի հնարավորություն չկար և նա որոշեց գնալ տղամարդու մոր որը կոքնի իրան գտնել իրա անհայտ դու։

7. Ի՞նչ է խորհրդանշում նավը։ Արդյո՞ք այն պարզապես փոխադրամիջոց է, թե ավելի լայն իմաստ ունի։

Նավը խորհրդանշում է ճանապարը որը պետք է անցնել որ գտնել քո անյհատ դու։

8.Ի՞նչ է ավելի կարևոր՝ նպատակին հասնելը, թե ճանապարհը։

Երկուսն ել կարևորեն բայց երբ որ անցնում ես ճանապարը դու ունես հաջողություներ և անհաջողություներ դրանք քեզ տալիս են փորձ և ապագյում հենց որ ինչ որ պրոբլեմ լինի դու կկարողանաս լուծել այն։

Մարդը Ավելի շատ հիշում է հաղթանակները, թե՞ անհաջուղթյուները

Իմ կարցիքով մարդը հիշում է անհաջողութնյուները քանի, որ նրանք մարդիկ հիշում են վատ բաները ավելի շատ քան լավ։ Բայց դա չի նշանակում, որ անհաջողություները վատ բանե ոչ միշտ բայց անհաջողություները մեզ ֆորձ տալիս են, և այս կյանքի փորձի օգնությամբ մենք կարող ենք խուսափել նույն ոլորտում անհաջողություներից ապագայում։ Անհաչողություների օգնությամբ մենք անում ենք քիչ սխալներ ապագայում բայց դա չի նշանակում որ հաղթանակները մեզ բան չեն տալիս, հաղթանակները մեզ տալիս են լավ հիշողություներ և նպատակ հասնել ավելին մեր կյանքում:

Design a site like this with WordPress.com
Get started