- Լրացրու տառերը և կետադրիր։
Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա պատշգամբի բազրիքին կռթնած նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում, կարծես մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։ Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ Երանի դրանց, մտածեց երիտասարդը, մինչև լույս զրույց կանեն։ Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։
Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա։
Շունը վազեց դարպասի կողմը մի քանի անգամ հաչեց ապա էլի հետ վազեց։ - Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։ - Գոյականի հոլովում
Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։
Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի, բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝ հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված, մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը, օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։ Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝ րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան, ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ, կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝ Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգնակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։
Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախահայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը (օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն, շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անվան։
Այլաձև հոլովում։
Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր, կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին), ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս բառերը հոլովվում են ի-ով։
Առաջադրանքներ:
Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր /ի/ հոլովման պատականող 6 բառ
2․ Երկիր, մորեղբայր, գնդակ, ձի, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ։
3․ Բառաշարքում ընդգծիր /ու/ հոլովման պատկանող 6 բառ: - Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:
- Բառաշարքում ընդգծիր /վա/ հոլովման պատկանող 6 բառ:
- Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:
- Բառաշարքում ընդգծիր /ան/ հոլովման պատկանող 6 բառ:
- Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:
- Բառաշարքում ընդգծիր /ոջ/ հոլովման պատկանող 6 բառ:
- Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:
Ներքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր /ա/ հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ
3․ Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ։
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:
Հայոց Լեզու
Հայոց լ․
1․ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանից դո’ւրս գրիր ամենաքիչը 10-20 բառ, որոնք հետաքրքիր են՝ որպես նոր լեզվական տեղեկատվություն։
Աբեղա — հոգևորական, վանական։ Աղավնի — թռչուն, որի անունը կապված է հին հայերեն բառերի հետ։ Բարբառ — լեզվի տեղական տարբերակ։ Գավառ — երկրի կամ պետության վարչական տարածք։ Դարավանդ — հարթակ, բարձրադիր հողամաս։ Եղեռն — մեծ կոտորած, զանգվածային ոչնչացում։ Զվարթ — ուրախ, աշխույժ։ Թախիծ — տխրության զգացում։ Ժայռ — քարքարոտ, ուղղաձիգ բարձրություն։ Լուսաբաց — առավոտյան այն պահը, երբ սկսում է լուսանալ։ Խորհուրդ — իմաստ, միտք կամ առաջարկություն։ Ծիրանի — ծիրանին վերաբերող, նաև ծիրանագույն։ Կարոտ — որևէ մեկի կամ որևէ բանի նկատմամբ ուժեղ ձգտում։ Հմայք — գրավիչ հատկություն։ Ճակատագիր — մարդու կյանքի ընթացքը պայմանավորող հանգամանքների ամբողջություն։
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր – երկնասլաց։
Բարի մտքով – բարեմիտ
Վատ համբավ ունեցող – վատահամբավ
Հեշտությամբ թեքվող – դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող – խաժաչյա
կյանքը սիրող- կենսասեր
հանրության կողմից ճանաչված – հանրաճանաչ
կյանքով ուրախացող – կենսուրախ
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող – մանրանկարիչ
Թռչուններ բուծելու տեղ – թռչնաբուծարան
Գյուղի տնտեսությանը հատուկ – գյուղատնտեսական
Միտք հղանալը – մտահղացում
Արդյունք ունեցող – արդյունավետ
աշխատանքը սիրելը – աշխատասիրություն
հավասար կշիռ ունենալը – հավասարակշռություն
բառերի մասին գիտություն – բառագիտություն
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողը ինքնամաքրման հատկություն ունի։ Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրերում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահման չեն։ Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Գետտեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության արդյունավետ միջոցներ ստեղծելու մասին։
Հայուց Լեզու
1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեստան, այժմեական, անհատական, անպատեհ, առաջ, առօրեական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, ՀԷԿ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրե, միջօրեական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանօրյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավօրակ, կեսօր, հանապազօրդ, հանապազօրյա, հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրհնել։
3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր, առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուսանկար, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել, հյուրնկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։
Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
1․ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։
2. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային։
3. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:
4․ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսյան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղյա, Եղյազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելիա։
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարյան, թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդյոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրիորդ, ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական
7. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես։ Հռետորը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել։ Մթության մեջ խարխափելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը։ Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ։ Արտասուքը հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ։
