Հայոց լ․
1․ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանից դո’ւրս գրիր ամենաքիչը 10-20 բառ, որոնք հետաքրքիր են՝ որպես նոր լեզվական տեղեկատվություն։
Աբեղա — հոգևորական, վանական։ Աղավնի — թռչուն, որի անունը կապված է հին հայերեն բառերի հետ։ Բարբառ — լեզվի տեղական տարբերակ։ Գավառ — երկրի կամ պետության վարչական տարածք։ Դարավանդ — հարթակ, բարձրադիր հողամաս։ Եղեռն — մեծ կոտորած, զանգվածային ոչնչացում։ Զվարթ — ուրախ, աշխույժ։ Թախիծ — տխրության զգացում։ Ժայռ — քարքարոտ, ուղղաձիգ բարձրություն։ Լուսաբաց — առավոտյան այն պահը, երբ սկսում է լուսանալ։ Խորհուրդ — իմաստ, միտք կամ առաջարկություն։ Ծիրանի — ծիրանին վերաբերող, նաև ծիրանագույն։ Կարոտ — որևէ մեկի կամ որևէ բանի նկատմամբ ուժեղ ձգտում։ Հմայք — գրավիչ հատկություն։ Ճակատագիր — մարդու կյանքի ընթացքը պայմանավորող հանգամանքների ամբողջություն։
2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր – երկնասլաց։
Բարի մտքով – բարեմիտ
Վատ համբավ ունեցող – վատահամբավ
Հեշտությամբ թեքվող – դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող – խաժաչյա
կյանքը սիրող- կենսասեր
հանրության կողմից ճանաչված – հանրաճանաչ
կյանքով ուրախացող – կենսուրախ
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող – մանրանկարիչ
Թռչուններ բուծելու տեղ – թռչնաբուծարան
Գյուղի տնտեսությանը հատուկ – գյուղատնտեսական
Միտք հղանալը – մտահղացում
Արդյունք ունեցող – արդյունավետ
աշխատանքը սիրելը – աշխատասիրություն
հավասար կշիռ ունենալը – հավասարակշռություն
բառերի մասին գիտություն – բառագիտություն
4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողը ինքնամաքրման հատկություն ունի։ Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ ծանրաբեռնել օրգանական և անօրգանական թափոններով, բնակավայրերում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները նույնպես անսահման չեն։ Իսկ թափոններով աղտոտված հողը սպառնում է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Գետտեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահպանության արդյունավետ միջոցներ ստեղծելու մասին։
