Հայոց Լեզու

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Առաջադրանք
1.Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:
Հունական դիցաբանության մեջ սֆինքսը հրեշ էր կնոջ գլխով առյուծի մարմնով և թևերով։ Նա ճանապարհորդներին հանելուկներ էր տալիս իսկ չլուծելու դեպքում պատժում էր նրանց։
2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:
Շեղջ մեծ կույտ դեզ։ Շեղջ կենդանու եղջյուրների կամ բույսերի նմանվող ելուստ
3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:
Ծագ աշխարհի կողմ ուղղություն։ Ծագ արևի կամ լուսատուի երևալը հորիզոնից ծագելը։
4. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:
Դերվիշ մահմեդական թափառական կրոնավոր։ Տատասկ փշոտ բույս։ Շեղջ մեծ կույտ դեզ։
5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:
Աչք տեսողության օրգան աղբյուրի ակ։ Ճակատ մարդու դեմքի վերին մասը պատերազմի ճակատ։
6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:
Արձանանալ։
7. Ուղղակի խոսքը հարստացրե՛ք վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով:
– Ահա եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից հարցում եմ արել իմանալու թե ինչ է երջանկությունը և ավաղ մնացել եմ անպատասխան։ Քայլել եմ Նեղոսն ի վեր տատասկները ցավոք խոցել են սրունքներս և վերջապես հասել եմ քո դռանը։ Խնդրում եմ բաց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և գոնե հիմա ասա ինչ որ տեսել ես դարերի շեղջում։ Ասա խնդրում եմ, ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը։

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free