Posted in Մայրենի

Բառային աշխատանք

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող- զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտերես

Հաց վաճառող-հացավաճար

Միս վաճառող-մսավաճար

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։

Փոքրիկ, եղբայրդ տա՞նն է:

Փոքրիկ եղբայրդ տա՞նն է:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկան բերանը:

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով է նրանք խեղճ ձկնիկների հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, շնաձուկ-շնաձկներ, ձուկ-ձկներ

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ- զբոսնել

Հոգին ուտել- հոգու հետ խաղալ

Խելքից պակաս- անխելք

Խելքը գլուխը հավաքել- խելոքանալ

Գլխի ընկնել- հասկանալ

Խոսքը մեր մեջ մնա-գաղտնի մնա

Սիրտը փորն ընկնել-վախենալ

Գլուխ կոտրել-տարբերակ փնտրել

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Դելֆիները փրկում են խեղդվող մարդկանց:

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորկին, քան խոշոր նավերը:

Կետը կաթնասուն կենդանի է:

Կետներ կաթնասուն կենդանիներ են:

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

Առյուծներ կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում:

Posted in Հայրենագիտություն

Պատմություն Զանգեզուրի բարբառով

Պատմությունը գտել եմ համացանցից:

Նյութը`Սասուն Համբարձումյանի կողմից:

Ուրեմն Լեռնահայաստանի կռիվների ժամանակ Զանգեզուրի գյուղերից մեկում` Արծվանիկում, Նժդեհի տղաները մի հոգու բռնած են լինում, բոլշեվիկ լինելու կասկածանքով: Էս տատիկը պատմում է էդ դեպքերի մասին:

– Ատա, պա Նժդեհը դայուն հունց ա պեց թողա?

– Դե Նժդեհեն տղերքը դայուն փռնած ըն լա, թա բոլշեվիկ ա:

Մինա մի քանի օր հետո Նժդեհը եկալ ա Ըրցվանեգ: Սաղ գյուղացիք տուս ըն լա եկած տսնալի: Ինքն ա` մաքուր շորերավ, պընդ մի մարդ, ծիանը յրան նստած: Մոտիկացալ ըմ ասալ. “Սպարապետ մի պեն խնդրիմ?” Նժդեհը ծիանը յրան նստած կռացալ ա: Ասալ ըմ. “Սպարապետ, մըր խըխեն փռնած ըն, իբր թա բոլշեվիկ ա: Այ բալամ, նա վըչ դպրոց ա քեցած, վըչ կիրել ա գյուդում: Նա հինչ ա գյուդում բոլշեվիկը հինչ ա, դաշնակը հինչ ա: Պեց թող թո քինի, մատաղ նիմ”: Նժդեհը կլոխը պըրցրըցրալ ա, ասա. “Այստե’ղ բերեք կալանավորին”: Դայուն պերալ ըն: Նժդեհը կռացալ ա, դայուն անջուկեն երկու պեն ասա, հետո պըրցրացա, թա. “Բա’ց թողեք կալանավորին”: Տի դայուն պեց ըն թողա:

– Ատա, պա Նժդեհը դայուն անջուկեն հինչ ա ասա?

– Բալա գյուդում չըմ, բայց դային էդ օրը վըր գյուղան քեցալ ա, մինչև մեհենգ եկած չի:

Posted in Հայրենագիտություն

Ծագումով որտեղի՞ց ես

Ողջու՜յն: Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը և իմ երկիրը: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, այն նաև անվանում են վարդագույն քաղաք, քանի որ քաղաքի շենքերը կառուցված են հիմնականում վարդագույն տուֆից: Իմ հայրիկը և մայիրկը նույնպես ծնվել և մեծացել են Երևանում: Պապիկս և տատիկս նույնպես Երևանում են ծնվել և մեծացել: Արդյունքում մեր ընտանիքի բոլոր անդամները ծնվել և մեծացել են Երևանում, այնուամենայնիվ մեր նախնինրը սերում են Հայաստանի այլ շրջաններից, օրինակ՝ հայրկիս պապերը արմատնորով Արցախից են, իսկ մայրիկիս պապերը՝ Զանգեզուրից:

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Կարդալ առակը, դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը:

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճյուղը:

Ինչի՞ մասին է առակը: Մի քանի նախադասությամբ պատմի՛ր:

Առակը մի թագավորության մասին է, որի թագավորը շատ ծիծաղելի հրամաններ էր տալիս: Նա ուներ մի երիտասարդ խորհրդական որը շատ խելացի և ողջամիտ էր: Այդ խորհրդականը ամեն կերպ փորձում էր ժողովրդի մոտ այնպես անել, որ թագավորի խեղկատակ ու ծիծաղելի լինելը չերևար:

Posted in Բնագիտություն

Լրացնել բաց թողնված բառերը

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում`   Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Էվերեստ 8848մ, ամենախոշոր լիճը`  Կասպից լիճը և ամենախորը`   Բայկալ լիճը: