Posted in Բնագիտություն, Բնագիտություն

Սնկեր

Опубликовано 

1-233

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  4. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

ԸՆՏԱՆԵԿԱՆ_ԴՊՐՈՑ ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի անդամների հետ ընտանեկան բաղադրատոմսերից  կամ  համացանցից փնտրեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, թխուկներ և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:

13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Արդյունքները՝

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

 Դավիթը ծառերն էտելու համար 15 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց Դավիթը։
15-1=14
14:2=7
7+1=8

Մոնիկան, Աննան և Եվան միասին նարգիզներ տնկեցին։ Մոնիկայի և Աննայի տնկածները միասին 15-ն էին, իսկ Մոնիկայի և Եվայի տնկածները՝ 13-ը։ Քանի՞ նարգիզ միասին տնկեցին աղջիկները, եթե Մոնիկան տնկեց 7 նարգիզ։=
15-7=8
13-7=6
7+6+8=21

Ծաղկանոցը 5 մարգ ուներ։ Երկրորդ մարգում 2-ով ավելի շատ կակաչ կար, քան առաջին մարգում, երրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երկրորդում, չորրորդում՝ 2-ով ավելի շատ, քան երրորդում, հինգերորդում՝ 2-ով ավելի շատ, քան չորրորդում։ Քանի՞ կակաչ կար առաջին մարգում, եթե բոլոր մարգերում միասին 35 կակաչ կար։
2+4+6+8=20
35-20=15
15:5=3

 Քանի՞ տարբեր տառ ես օգտագործում գարնան երեք ամիսների անունները գրելու համար։Ձեր պատասխանը
Մարտ, Ապրիլ, Մաիս
9

Ռաֆայելն ու Եգորը նստած են գնացքի հարևան վագոններում։ Ռաֆայելը, գնացքի սկզբից հաշվելիս, 5-րդ վագոնում է, իսկ Եգորը` վերջից հաշվելիս՝ 7-րդ։ Քանի՞ վագոն ունի գնացքը։ Դիտարկե՛ք բոլոր հնարավոր տարբերակները։
5+7=12

Երեսուն սովորողի չամչով փլավ հյուրասիրելու համար անհրաժեշտ է 3 կիլոգրամ բրինձ և կես կիլոգրամ չամիչ: Քանի՞ կիլոգրամ բրինձ և քանի՞ կիլոգրամ չամիչ է անհրաժեշտ 120 սովորողի հյուրասիրելու համար:
120*3=480
30*3=80

Տասնինը ծաղիկը դասավորեցին ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ,․․․հերթականությամբ։ Շարքում ո՞ր ծաղկից ավելի շատ ստացվեց։
ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ, մանուշակ, ձնծաղիկ- ձնծաղիկ

. Ծաղկազարդի տոնին Լուսինեն և Կարինեն որոշեցին ընկերների համար եռագույն ճակտոցներ հյուսել։ Քանի՞ տարբեր ճակտոց կստացվի, եթե նրանք ունեն կարմիր, կանաչ, դեղին, կապույտ թելեր։

5

Արվեստանոցում 20 կգ կավ կա: Մարտի 15-ից սկսած՝ օրական 3 կգ կավ օգտագործեցին։ Մարտ ամսվա ո՞ր օրը կավը կվերջանա։
20-15=5
5*3=15
15+15=30

10. Կռահի՛ր օրինաչափությունն ու լրացրո՛ւ պակասող թիվը՝ 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55,89