- Երեք օր առաջ Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին: Շաբաթվա ո՞ր օրն էր մարզական ստուգատեսը, եթե վաղը կիրակի է:
Պատասխան՝ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ:
- Գտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ՝ 2; 4; 12; 48; …240, 1440:
- Սովորողները նկարում էին Թումանյանի հերոսներից Անխելք մարդուն, Սուտլիկ որսկանին, Անբան Հուռուն և Պոչատ աղվեսին: Դասարանում 22 սովորող կար: Նրանց կեսը նկարում էր Սուտլիկ որսկանին, մյուս կեսից յոթը՝ Անբան Հուռուն, իսկ մնացածի կեսը՝ Պոչատ աղվեսին: Քանի՞ հոգի նկարեց Անխելք մարդուն:
Պատասխան՝ 2 հոգի:
- Հեծանվավարության ստուգատեսին իրար հաջորդելով մասնակցեց 24 սովորող: Յուրաքանչյուր սովորող վարում էր 2 րոպե: Հեծանվավարության ստուգատեսը քանի՞ րոպե տևեց, եթե ամեն չորրորդ մասնակցից հետո, հեծանիվների ստուգման վրա ծախսվում էր 3 րոպե:
Պատասխան՝ 63 րոպե:
- Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ քառանիշ թվի տասնավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
Պատասխան՝ 7:
- Տրնդեզի ծեսին կրակի վրայով ցատկելու համար 26 սովորող շարք կանգնեց: Գևորգը շարքում՝ վերջից հաշված, վեցերորդն էր, իսկ Սուսանը՝ սկզբից հաշված, երկրորդը: Քանի՞ սովորող էր կանգնած նրանց միջև:
Պատասխան` 18 սովորող:
- Անխելք մարդը Աստծու մոտ գնալու ճանապարհին հոգնեց և որոշեց գիշերել: Ժամը 20:00 քնեց և արթնացավ լուսադեմին՝ ժամը 5:00: Քանի՞ ժամ քնեց Անխելք մարդը:
Պատասխան` 9 ժամ:
9. Դդմածեսին սովորողները պատրաստեցին դդումով կեքսեր: Կեքսեր պատրաստելու համար անհրաժեշտ էր գնել 300գ կարագ: Կարագ գնելու համար որքա՞ն գումար ծախսեցին սովորողները, եթե գիտենք, որ մեկ կիլոգրամ կարագը արժե 3000 դրամ:
Պատասխան` 900 դրամ:
10. Քանի՞ անգամ ենք գրում 7 թվանշանը 1- 100 թվերը գրելու համար:
Պատասխան` 20