Մի օր արևը փաղչում է իր մայրիկ տիեզերքից և սկսում է զբոսնել երկնքում: Հանկարծ նա ներքև է նայում ու նկատում է օվկիանոսն իր տակ: Քանի որ արևը շատ չարաճճի էր, նա հագնում է իր լողազգեստը ու առանց մայրիկին զգուշացնելու թռնում օվկիանոս: Նա լողում էր ջրում և նրա թաց մազերը շողշողում էին: Չարաճճի արևը ընկերացավ ձկնիկների հետ և սկսեց ուրախ խաղալ ջրի ալիքների վրա: Հետո նա տեսավ ափը: Լողալով, պտտվելով և խաղալով հասավ ափ: Այդ ժամանակ մայրիկը նկատեց, որ արևը չկա ու սկսեց բարձրաձայն կանչել նրան: Արևը լսեց մայրիկի ձայնը, արագ չորացրեց իր շորերը և թռչելով գնաց դեպի երկինք: Մայրիկը շատ բարկացավ արևի վրա, իսկ արևը խոստացավ , որ այլևս առանց մայրիկին տեղյակ պահելու մեկ քայլ անգամ չի անի: Այդ օրվանից չարաճճի արևը երբերք առանց մայրիկին տեղյակ պահելու ոչ մի տեղ չի գնում: