Մի տղա է լինում անունը Ակլատիզ։ Նա որոշում է, որ պետք է Սուրբ Հարության տոնին ձու ներկի, բայց ձու չի ունենում և որոշում է այն գողանալ։ Նա մտածում է, որ կգնա Ուտիս տատի տուն և տատիկի հավանոցից ձու կթռցնի։ Մտածում է, որ այդ ժամանակ տատիկը տանը կլինի, խոհանոցում ձու ներկելիս կլինի և չի նկատի, թե ինչպես նա մտավ հավաբուն։ Դուրս է գալիս տնից խաղալու պատրվակով և քայլելով հասնում ՈՒտիս տատի տուն։ Պատուհանից թաքուն ծիկրակում է ներս և տեսնում է, որ Ուտիս տատը զատկական երգեր է երգում և ձու ներկում։ Թաքուն մտնում է հավաբուն, հենց ուզում է հավաբնից ձու վերցնի, այդ պահին աքլորը գալիս է և հարձակվում Է Ակլատիզի վրա։ Նա սկսում է բղավել և փախչել։ Այդ ձայներից վազելով վրա է հասնում Ուտիս տատը և գրկում Ակլատիզին։ Նա զարմացած հարցնում է, թե Ալկատիզը ինչ է անում իր հավաբնում։ Ակլատիզը խոստովանում է, թե ինչու էր եկել հավաբուն։ Տատիկը բացատրում է նրան, որ գողությունը լավ բան չէ, որ եթե ինչ որ բան ես ուզում պետք է խնդրես և ոչ թե գողանաս։ Ակլատիզը ներողություն է խնդրում տատիկից, իսկ տատիկը, ի նշան հաշտության, ձու է նվիրում Ալկատիզին։
One thought on “Ակլատիզը և Ուտիս տատը”