Posted in Իմ մասին

Իմ մասին

Ես Գոհար Եգանյանն եմ: Ես ինը տարեկան եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Ես շատ եմ սիրում նկարել: Օտար լեզուներից սիրում եմ ռուսերեն, սիրում եմ մուտֆիլմներ դիտել և հեքիաթներ ընթերցել:  Ապագա  բժշկուհի եմ: Շատ եմ սիրում ուտել կծու հավի թևիկներ և պատրաստել պիցցա: Ես գիշերային մարդ եմ, սիրում եմ շատ ուշ քնել, այդ պատճառով գրեթե միշտ առավոտյան ուշանում եմ դասերից: Սիրում եմ համացանցով հետաքրքիր տեսանյութեր դիտել: Պարը իմ տարերքն է:

 

Posted in Հորինուկ

Թռչող ձվիկը

Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:

-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:

-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:

Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:

Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:

-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:

-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:

-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:

-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:

Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների: