Posted in Հորինուկ

Թռչող ձվիկը

Զատիկի տոնին տատիկը խոհանոցում ձվիկներ էր ներկում: Հանկարծ մի ձվիկ, որը ներկված է կանաչ և դեղին գույներով թևեր է առնում ու թռչում: Տատիկը շատ է զարմանում:

-Դու կարող ե՞ս թռչել, -հարցնում է զարմացած տատիկը:

-Այո՛ պատասխանում է ձվիկը, – ու բաց պատուհանից թռչում դուրս:

Այդպես ուրախ թռչելով ձվիկը բարձրանում է վեր, շատ վեր, ծառերից էլ վեր:

Նա օդում հանդիպումէ մի սև բզեզի:

-Բարև՛ բզեզ,- ասում է ձվիկը:

-Բաաարև՜,- վախեցաց պատասխանում է բզեզը, որովհետև երբեք թռչող բզեզ չէր տեսել:

-Այդ ես եմ, կանաչ ձվիկը, մի՛ վախեցիր,- ուրախ արձագանքում է ձվիկը:

-Բարև՛ ձվիկ, – արդեն ավելի ուրախ պատասխանում է բզեզը:

Ձվիկը տեսնելով, որ բզեզը ուրախ է շարունակում է իր թռիչքը, որպեսզի հանդիպի այլ թռչունների և թռչող միջատների:

Leave a comment