Posted in Մայրենի

«Իմ կարծիքը ընկերոջս՝ Էվելինա Սաֆարյանի բլոգի մասին»:

Ողջու՜յն, սա իմ ընկերուհի Էվելինան է: Ես նրան շատ եմ սիրում: Մենք սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում: Այսօր ես ուսումնասիրեցի Էվելինայի ուսումնական բլոգը և հաճելիորեն զարմացա: Նրա բլոգը շատ հետքրքիր էր ու բազմազան: Այտեղ կային շատ հետաքրքիր տեսանյութեր, հեքիաթների բեմադրություններ, հորինուկներ: Նա պարտաճանաչորեն կատարում է իր բոլոր հանձնարարությունները: Մի հետաքրքիր բան ինձ համար պարզ դարձավ, որ Էվելինան շատ է սիրում անգլերեն, որովհետև շատ նյութեր ուներ բլոգում,որոնք վերաբերվում են անգլերենի դասերին: Նա նույնիսկ այն նյութերն էր տեղադրել իր բլոգում, որոնք օրինակ ես word ֆայլով եմ կատարում եև ուղարկում ուսուցչուհուն առանց բլոգ տեղադրելու: Իմ կարծիքով Էվելինան ապագա անգլերենի մասնագետ կամ թարգմանչուհի կդառնա: Նրա բլոգում նկարները կարող են մի քիչ ավելի շատ լինեն, որպեսզի ավելի գեղեցիկ ու գունագեղ դարձնեն բլոգը: