Posted in Մայրենի

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

prozrachnyi-dzhakomo-dzhanni-rodari-600x400

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Բոլորը   տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում:  Պատկերացնում եք՝    նրա մտքերն էլ էին պարզ երևում.  մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում,  ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին:   Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ:  Այդ օրվանից   ամբողջ կյանքում  նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:

Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան  մի գաղտնիք  վստահեց: Եվ բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց   առաջվա  նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր    բարձրաձայն չպատասխանել  իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին,  բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում,  և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ:  Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին,   ոչ ոք չէր կարողանում ձայն հանել:  Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր,  մեկ է,  նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր,  և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:

Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով  կամաց-կամաց հուսադրվում:

Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թափանցիկ դարձան միջանցքի  պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:

Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:

Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:

Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞:

 Կցանկանայի լինել Ջակոմոյի նման, բայց կցանկանայ, որ իմ մտքերը չկարողանայի կարդալ:

2.Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում:

3.«Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ:

Թափանցիկ կարտոֆիլ, թափանցիկ գիրք, թափանցիկ կոստյում, թաթանցիկ համակարգիչ :

4.Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները:

5.Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ:

Նա ուներ:

Ջակոմոյի ընկերը վստահեց:

Ժողովուրդը կրկնում էր:

6.Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը:

Ընկնում, փշրվում, գոյանում, տեսնում, շարժվում, երևում, պատկերացնում, անցնում- դառնում, լողում, փայլում, խոսեց, հալվեց, ուղղեց,վստահել, պտտվել, կարող էր, չպատասխանել, երևում էր, ծնվեց, դրեցին, կոչում, սիրում,  դառնում, դարձավ, ընկավ, ճնշում, աղքատ էին,  կարողանում, ձայն հանել, բողոքում էր, հրամայում էր, ենթարկել, հանում, լռում էր, համբերում, վախենում էր, կարող, լինել, կարող, լռել, չասեր, երևում էին, թափանցիկ էր, տեսնում էին, բարկանում,  ատում, կրկնում էր, հուսադրվում, իմանում է, հրամայում, բռնել, գցել, պատահեց,  փակված էր, դարձան, եղավ,  լուսավորեց, փակել,  չխանգարի, չկարողացավ, քնել, եկավ:

Leave a comment