Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս.Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում` Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է: Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը` Էվերեստ 8848մ, ամենախոշոր լիճը` Կասպից լիճը և ամենախորը` Բայկալ լիճը: