Posted in Հայրենագիտություն

Պատրաստում ենք Թանապուր /ՍՊԱՍ/

Լեգենդի համաձայն թանապուրը կազակներին փրկել է ցրտից, ու հենց այդտեղից էլ առաջացել է ապուրի անվանումը` «սպաս» («спас»- ռուս. «փրկեց»)։

XIX դարում, ռուս-թուրքական պատերազմներից հետո, կազակական գնդերը մշտապես տեղակայված  էին Անդրկովկասում: Ձմեռ էր, կազակները մրսած ու սոված էին, իսկ լեռներում երեսուն աստիճան սառնամանիք էր։ Մտնելով Կարսի մարզի հայկական տներից մեկը, տանտերն անսպասելի հյուրերին  մի ափսե տաք թանապուր է հյուրասիրում, որը հնուց ի վեր պատրաստում էին հայկական յուրաքանչյուր օջախում։ Կազակներն ուտում են թանապուրը, շնորհակալություն հայտնում տանտիրոջն ու ասում. «Փրկեցի’ր («спас») մեզ, եղբայր, պարզապես փրկեցիր»: Այդ ժամանակվանից ավանդական հայկական թանապուրը ևս մեկ անուն ստացավ: