Բա՛րև: Ես Գոհարն եմ: Ինչպես բոլոր մարդիկ, ես նույնպես ունեմ բնավորության լավ և վատ գծեր: Օրինակ՝ ես ծույլ եմ և ալարկ: Դա իմ բնավորության վատ գծերից է: Իհարկե ունեմ նաև լավ գծեր, օրինակ՝ շատ բարի եմ, ընկերասեր և կենդանասեր: Սիրում եմ գեղեցիկը: Ինձ դուր է գալիս իմ բարությունը և ընկերասիրությունը, դուր չի գալիս ծուլությունս, և ես ամեն ինչ անում եմ, որպեսզի փոխեմ բնավորությանս այդ գիծը, քանի որ այն ինձ կյանքում շատ է խանգարում: Իմ ծույլ բնավորությունը շատ է զայրացնում մայրիկիս և հարազատներիս, չէ-որ ես շատ խելացի եմ, բայց ծույլ: Շատ կուզենայի լինել պարտաճանաչ: