Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 

30+30=60

60+60=120

120-30=90

  1. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 

1 կգ-1000գ
1000+500+200=1700

  1. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

202×10=2020

2020+1=2021

  1. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

1կգ300գ=1300գ
500գ+150գ= 650գ
1300+650+500=2450գ

  1. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89/7=12(5)

  1. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800:7=400
    400×9=3600

  1. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։
    (2021+2020+1):2=2021
  2.  Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100/2=50
50-6=44 աղջ․
50+6=56 տղա

  1. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր:
    180:20=9
    9×2=18
  1. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

60:3=20
4*20=80ր
1ժ20ր

Հորինուկներ
Ես ունեի 7 մանդարին, եղբայրս ինձ տվեց ևս 4ը․ ես կերա դրանցից 2ը, և մեկը տվեցի մայրիկիս։ Քանի” մանդարին մնաց ինձ մոտ։
7+4=11
11-2=9
9-1=8

Ձմեռ պապը ինձ տվեց 20 կոնֆետ, որից 2 անգամ շատ տվեց եղբորս և քրոջս՝ առանձին-առանձին
Միասին քանի կոնֆետ ունենք ես , եղբայրս և քույրս։
20×2=40

20+40+40=100

Եղևնու բարձրությունը 160սմ է։ Ձյունը ծածկել է եղևնու հասակի կեսը։ Քանի սմ-ն է երևում մեզ նրա բարձրությունից։
160:2=80սմ

Posted in Մայրենի

Թե ինչպես եղևնին դարձավ մշտադալար

Մի օր ծառը իր համար նստած էր։ Աշնան վերջին օրն էր։ Երբ եկավ գիշերը, բոլոր ծառերը քուն մտան, իսկ առավոտյան, բոլոր ծառերը արթնացան սարսափած։ Նրանց տերևները անհետացել էին։ Նրանք նկատեցին, որ ծառերից մեկը չքացել էր անտառից։Այդ ծառը եղևնին էր, որը փախել էր կախարդի մոտ։ Նա խնդրեց կախարդին, որ նա իր տերևները փուշ դարձնի։ Այդ օրվանից նրան անվանեցին փշատերև եղևնի։