Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 

30+30=60

60+60=120

120-30=90

  1. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 

1 կգ-1000գ
1000+500+200=1700

  1. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:

202×10=2020

2020+1=2021

  1. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։

1կգ300գ=1300գ
500գ+150գ= 650գ
1300+650+500=2450գ

  1. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89/7=12(5)

  1. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
    2800:7=400
    400×9=3600

  1. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2021։
    (2021+2020+1):2=2021
  2.  Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100/2=50
50-6=44 աղջ․
50+6=56 տղա

  1. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր:
    180:20=9
    9×2=18
  1. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
    Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

60:3=20
4*20=80ր
1ժ20ր

Հորինուկներ
Ես ունեի 7 մանդարին, եղբայրս ինձ տվեց ևս 4ը․ ես կերա դրանցից 2ը, և մեկը տվեցի մայրիկիս։ Քանի” մանդարին մնաց ինձ մոտ։
7+4=11
11-2=9
9-1=8

Ձմեռ պապը ինձ տվեց 20 կոնֆետ, որից 2 անգամ շատ տվեց եղբորս և քրոջս՝ առանձին-առանձին
Միասին քանի կոնֆետ ունենք ես , եղբայրս և քույրս։
20×2=40

20+40+40=100

Եղևնու բարձրությունը 160սմ է։ Ձյունը ծածկել է եղևնու հասակի կեսը։ Քանի սմ-ն է երևում մեզ նրա բարձրությունից։
160:2=80սմ

Leave a comment