
Ես իմ գարնանային արձակուրդների ընթացքում գնացի Եգիպտոս և շատ ուրախ անցկացրեցի այդ օրերը։ Ես Եգիպտոս մեկնեցի հայրիկիս և հորեղբորս հետ։ Մենք արթնացանք ժամը չորսին և գնացինք օդանավակայան։ Մենք այնտեղ անցանք բազում ստուգման կետերո, որից հետո մեկ ժամ սպասեցինք մեր թռիչքին։ Մենք թռանք ժամը ութին, իսկ Եգիպտոս հասանք նորից ժամը ութին։
Մենք լողում էինք լողավազանում, եղանակը տաք էր, բայց քամին առավոտյան ուժեղ էր։ Մենք գնացինք սաֆարի։ Սաֆարին դա անապատ է, որտեղ ճանապարհներ կան ու այդքան շոգ չի, ինչպես անապատում։ Սաֆարիում մենք վարեցինք չորս անիվանի մոտոցիկլ։ Մենք նաև գնացինք նավահանգիստ, այնտեղ հայրիկս ու հորեղբայրս դայվինգ արեցին։ Այնտեղ կար երկու ակվապարկ, որոնցից բաց էր մեկը, ես շատ ուրախ էի իջնելով ոլորաններից։ Ես շատ էմ սիրում արձակուրդս անցկացնել ակտիվ։
