Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

կածան-նեղ ճանապարհ
եղյամ-ջրի կաթիլները խոտի տևների վրա

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում-արդեն աշուն էր ատառում բայց ոչ

դեռ բոլոր տևները չեին թափվել։

Իրար փաթաթված ստվեր ու կածան-ծառի ստվերները ընկնում էին նեղ ճանապարի վրա։

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում-խարուկն իր խաղաղ ծուխն էր շարժում։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:
ականջ դնել-լսել
հին երգը-հին արածը նորից կրկնել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:
Կապույտ մշուշ
հետքեր մարդկային
խոնավ բուրմունք

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
ամբողջ ատառում ծառեռրը գույնզգույն էին։,

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:
Սոճին անհանգստանում էր որ բոլոր ծառեր գունվորվել էին և գեղեցկացել են իսկ եղևնին հանգստացնում էր սոճին որ հենց որ ամանորը գա իրենել կ զարթար

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Posted in Մայրենի

Մայրենի 05,10,2021

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի քմծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը սուզվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ-եբեք, անարատ-արատավոր ոչնչացնել-ստեղծել, արատավոր-անարատ, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, երբեք-միշտ, հավաքել-ոչնչացնել, աջ-ձախ, արթուն-քնած, քնած-արթուն, հրաժարվել-ընդունել, առաջին-վերջին, գաղտնի-բացահայտ, ամուր-թույլ, աշխատել-հանգստանալ, ընդունել-հրաժարվել, կորցնել-գտնել, ստեղծել-ոչնչացնել, վատնել-ծախսել, մերժել-համաձայնել, ձախ-աջ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-անծանոթ, աղքատ-հարուստ, կուշտ-անկուշտ, դիտավորյալ-պատահաբար, հիշել-մոռանալ, վառել-հանքցնել, դրական-անգրագետ, հրաժեշտ տալ-համաձայնություն տալ, հյուսել-անհույս, թույլատրել-արգելել, ընկնել-բարցրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-աղմկել, գիշեր-ցերեկ, ելք-մոտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղացնել:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Posted in Մայրենի

Մայրենի

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ աչքի չնկնող տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք համարձակվեցին անգամ քաղաք մտնել: Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրելթե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

Ծեր երիտասարդ-Ծեր մարդ որը իրեն երիտասարդ է զգում։
Բարձրահասակ թզուկ-թզուկ որը համարում է իրեն բարձրահասակ։
Մեծ երեխա-Երեխա որը համարում է իրեն մեծ մարդ։

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ցերեկը տաք էր, գիշերը արդեն ցուրտ։
Ցերեկը լուսավոր էր, գիշերը շատ մութ։
Ցերեկը Գույները ավելի լուսավոր էն, իսկ գիշերը ավելի խամրած։

64.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամառը օրվա տեղովությունը ավելի երկար է քան ձմեռը։
Ամառը շոգ է, ձմեռը ցուրտ։
Ամառը ես շատ եմ դուրս գալիս դուրս, ձմեռը դուրս չեմ գալիս։

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Ես սիրում կաթի սեր։
Նրանց աչքերից սեր էր թափվում։

Գյուղի հորը ցամաքել էր։
նրա հոր մեքենան նոր էր։