| Համո Սահյան Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում, Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Շշուկներ կային անտառում այնքան, Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային, Իրար փաթաթված ստվեր ու կածան Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։ Եղյամն էր սունկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Փայտահատը հին երգն էր կրկնում Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին, Թեղին անտարբեր ականջ էր դնում Տապալված կաղնու խուլ հառաչանքին։ Անտառապահի տնակի առաջ Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ Սոճու հետ սիրով զրույց էր անում… Անտառում խորին խորհուրդներ կային, Եվ արձագանքնե՜ր կային անտառում, Օրո՜ր էր ասում աշունն անտառին, Սակայն անտառի քունը չէր տանում… |
Առաջադրանքներ
1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :
կածան-նեղ ճանապարհ
եղյամ-ջրի կաթիլները խոտի տևների վրա
2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում-արդեն աշուն էր ատառում բայց ոչ
դեռ բոլոր տևները չեին թափվել։
Իրար փաթաթված ստվեր ու կածան-ծառի ստվերները ընկնում էին նեղ ճանապարի վրա։
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում-խարուկն իր խաղաղ ծուխն էր շարժում։
3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:
ականջ դնել-լսել
հին երգը-հին արածը նորից կրկնել
4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:
Կապույտ մշուշ
հետքեր մարդկային
խոնավ բուրմունք
5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
ամբողջ ատառում ծառեռրը գույնզգույն էին։,
6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:
Սոճին անհանգստանում էր որ բոլոր ծառեր գունվորվել էին և գեղեցկացել են իսկ եղևնին հանգստացնում էր սոճին որ հենց որ ամանորը գա իրենել կ զարթար
7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։