60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:
Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ աչքի չնկնող տեղում մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են նաև տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:
61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:
Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից փղերը չէին վախենում. նրանք համարձակվեցին անգամ քաղաք մտնել: Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում էր հարձակումը:
62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:
Օրինակ՝
տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:
Ծեր երիտասարդ-Ծեր մարդ որը իրեն երիտասարդ է զգում։
Բարձրահասակ թզուկ-թզուկ որը համարում է իրեն բարձրահասակ։
Մեծ երեխա-Երեխա որը համարում է իրեն մեծ մարդ։
63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ցերեկը տաք էր, գիշերը արդեն ցուրտ։
Ցերեկը լուսավոր էր, գիշերը շատ մութ։
Ցերեկը Գույները ավելի լուսավոր էն, իսկ գիշերը ավելի խամրած։
64.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Ամառը օրվա տեղովությունը ավելի երկար է քան ձմեռը։
Ամառը շոգ է, ձմեռը ցուրտ։
Ամառը ես շատ եմ դուրս գալիս դուրս, ձմեռը դուրս չեմ գալիս։
65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Ես սիրում կաթի սեր։
Նրանց աչքերից սեր էր թափվում։
Գյուղի հորը ցամաքել էր։
նրա հոր մեքենան նոր էր։