Posted in Մայրենի

Մայրենի

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Աշնան օրերն

Դեղին թերթեր

Քամին շատ էր թափառել

Ծեր տանձենին

Ոսկի են թվում տերև ու ճյուղ

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ

Աշնան քամուն են ծափահարում

Քամին է այս ծով գանձերի տերը

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Դեղին հրդեհ, դեղին ծուխ

Աշնան քամի

ծով գանձեր

Քամու համբույր

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Քամու համբույր

Ու ոսկեզօծված
Հուզված անտառ
հեռավոր խորքեր
ոսկեզօծված գլուխ
ուրախ սուլել

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Աշնան խաշամ, Քամու ձեռքերն, Ամպի փեշերն
Մշուշների շղարշ

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 21․10․2021

1․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
8-ի բաժանելիս։
7 մնացորթ

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 9 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 5։
32

3․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։
10

4․ Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
14

5․ 10002, 4000015, 10071, 12214,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
100.002, 10.071.

6․ 3033003, 120014, 1972, 828, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
120014, 828, 1020006.

7․ 220000, 1004, 1051, 2000924, 5011015 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
220000.

8․ Հաշվեք  13 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
13x13x13=2197

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 4 դմ, 7դմ,  9դմ։
4x7x9=252

10․Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

16·40+16·25+16·35
(40+25+35)x16=1600