Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
վահան-ասպար
զօր-ցերեկ
գիլ-գլորելու շպրտելու քար - Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
ալմաստ-ադամանդ
թրուր-սրուր
մեջք-փոր
լույս-մթություն - Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան-Արագածին համեմատում է թանկառժեք քարի հետ և վահանի հետ։ Կայծակեղեն թրերի, - Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Արագածը շատ գեղեցիկ լեռ է։ Այն ունի 4 գագաթ և նրան հաճախ ասում էն քառագագաթ լեռ։ Նրա բարձրությունը կազմում է ծովի մակերվույթից 4900 մետեր։ Լեռան վրա կա լիճ։ - Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
Արագածը շատ գեղեցիկ լեռ է։ Այն ունի 4 գագաթ և նրան հաճախ ասում էն քառագագաթ լեռ։ Նրա բարձրությունը կազմում է ծովի մակերվույթից 4900 մետեր։ Լեռան վրա կա լիճ։ - Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:


