
Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։
ԻՆՉ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԲԵՐԵՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՍԵՎԱՆԲԵՐԴ
ուսապարկ
տաք հագուստ (փոխնորդ տաբատ, գուլպա)
ձեռնոց, շարֆ
սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ
բրդուճներ, թերմոսով թեյ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկներ անհատական դեղատուփիկ (սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ)
ԵՂԱՆԱԿԸ ԱՄՍԻ 13․01 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ
