303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:
Օրինակ՝ Գայլը ոռնում է: Ճռռացողը դռնակն էր: Այգին դեղին է:
Կակաչը կարմիր է: Ես քայլում եմ: Մտնողը մտնում է: Կաթիլը ծորում է: Ընկերս ծիծաղում է: Եղանակը լավնե է: Իմ ծննդավայրը մանկատունն է:
304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային: Փուչիկը գունավոր է: Անձրևը հորդ է:
Դուք գեղեցիկ եք: Նա բարի է: Կինը երիտասարդ է: Երկինքը մաքուր է:
305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի: Օրինակ՝ Եղնիկը զգուշավոր է: Դու աշակերտ ես:
Տերևը աշնանային է: Ես աղջիկ եմ: Մեր բակը մաքուր է: Ջրի թագավորությունը լավն է: Արևը հսկա աստղ է: Այս տարին անձրևոտ տարի է:
306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:
Օրինակ՝ Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
Նկար-Նկարը գեղեցիկ է։ Նկարը լավն է, թիթեռ-Թիթեռը թռչում է։ Թիթեռը թրվռում է, անտառ-Անտառը կանաչում է։ Անտառը ծաղկում է, քույր-Քույրս տասնհինգ տարեկան է։ Քույրս գնում է դպրոց, ճամփորդ-Ճամփորդը մոլորվում է: Ճամփորդը գնում է անտառ։
307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել — հայտնել, տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):
Ստորոգյալները նախադասության մեջ դրված են միշտ օժանդակ բայերի հետ և ցույց են տալիս գործողություն, պատասխանում են՝ ի՞նչ լինել, ի՞նչ անել հարցերին։
Վաղուց արդեն սարերը կանաչ են: Նրա ծիծաղն անգամ սիրելի է: Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից: Արագիլը հավատարիմ թռչուն է: Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է: Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել: Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է: Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին