Մի օր էլ տերտերը պառկում է քնելու, իսկ նրա հարևանը չի ունենում լոբի, և որոշում է որ պետք է տերտերից մի քանի հատը վերցնի։ Հարևանը թակում է դուռը և տերտերը բացում է դուռը։ Հարևանը հարցնում է տերտերից՝ չի ունենա նա մի քանի հատ լոբի իսկ տերտերը պատասխանում է, որ նա ունի լոբի, բայց չի կարող տալ, քանի որ դրանցով հաշվում է Զատկի օրերը։ Այդ պահին ձեռքը տանում է գրպանը, որ ստուգի տեսնի, արդյոք իր սիրելի լոբիները մնացել են, հասկանում է, որ փարաջայի գրպանը ծակվել էր, և իր լոբու ողջ պաշարը թափել էր։