1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով: «Քավության նոխազ» արտահայտությունը հին հրեաների կրոնական մի սովորություն է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությաբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատում էին տալիս: Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ անելիքի համար:
2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Եզակի-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց;
Հոքնակի-մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ:
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունը:
Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վարկյաններ, ուղևոր-ուղևորներ:Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռեր:Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:
4.Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
Ա.Դասագիրք՝ դասի գիրք, հեռագիր՝ հեռուն ուղարկելու գիր, արոտավայր՝ արածելու վայր, լրագիր՝ լուրերի գիր, ծառաբուն՝ ծառի բույն, մրգաջուր՝ մրգի ջուր, մրջնաբույն՝ մրջույնի բույն, ծաղկեփունջ՝ ծաղկի փունջ, միջնապատ՝ միջին պատ:Բ.Վիպագիր՝ վեպ գրող, մեծատուն՝ մեծի տուն, զինակիր՝ զենք կրող, ժամացույց՝ ժամը ցուցադրող, կողմնացույց՝ կողմը ցուցադրող, երգահան՝ երգի հեղինակ, քարահատ՝ քար կտրող, պատմագիր՝ պատմություն գրող, քանդկագործ՝ քարի վարպետ;
Դասարանակն աշխատանք
5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրներ,լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբույներ, ծաղկեփունջ-ծաղկեփնջեր, միջնապատ-միջնապատեր:Բ.Վիպագիր-վիպագրեր, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակրեր, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմացույցներ, երգահան-երգահններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագրեր, քանդկագործ-քանդակագործներ:
6.Դո՛ւրս գրել ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
երազուն, հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ;
7.Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գույնզգույն, գեղեցիկ, թանկ
այգի-կանաչ, գեղեցիկ, մեծ
ծաղիկ-հոտառատ, գույնզգույն, գեղեցիկ
գիրք-հաստ, հետաքրքիր, գեղեցիկ
գորգ-փափուկ, գեղեցիկ, հաստ
երկիր-գեղեցիկ, կանաչ, կապույտ
8.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Սանդուղք
Ժայռափոր
Տնակ