Posted in Մայրենի

Մայրենի 19․10․2022

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. կլանչ-Կլանչոց
  3. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  4. Ես կանգնած խոսում էի երբ ինչ-որ մի մարդ մոտեցավ և ասաց “կներեք, որ ընդհատում էմ”, մի տարօրինակ մարդ հանդիպեցի վաճառասրահում արևտու կատարելիս, ես զարթնեցի առավոտյան ութին որ գնամ դպրոց;
  5. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  6. Ահա թե վորտեղ է թաքնված շան գլուխը, Շան հետ ընկերացի՛ր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր;
  7. Վերնագրիր հատվածը:
  8. Շան արցակվելը;
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 14․10․2022

204.ասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 1 4/5 սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի
իրական հեռավորությունը։ 180կմ

  1. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`
    ա) 3 սմ-ի, 150մ գ) 10 սմ-ի, 500մ ե) 8 1/5 սմ-ի, 410մ է) 14 2/5 սմ-ի, 720մ
    բ) 1/2 սմ-ի, 25մ դ) 1 1/2 սմ-ի, 75մ զ) 3 9/10 սմ-ի, 195մ ը) 1/5 սմ-ի 10մ։
  2. Պատկերե՛ք 1 ։ 150 մասշտաբով.
    ա) 6 մ երկարությամբ հատված, բ) 4 1/2 մ շառավղով շրջանագիծ, 675
    գ) 9 մ երկարությամբ և մ լայնությամբ ուղղանկյուն։
  3. Հողակտորի հատակագծում (տե՛ս նկ. 7)
    արե՛ք անհրաժեշտ չափումները և
    հաշվե՛ք հողակտորի պարագիծն ու
    մակերեսը։ 88, 42
  4. Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ
    երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`
    ա) 8 կմ-ի, 1 ; 100.000 գ) 120 կմ-ի, 1 ; 150․000 ե) 1840 կմ-ի, է) 1600 կմ-ի,
    բ) 2 կմ-ի, 1 ; 25.000 դ) 124 կմ-ի, զ) 1400 կմ-ի, ը) 2400 կմ-ի։
  1. Ամառանոցի առաջին հարկի
    հատակագծում (տե՛ս նկ. 8)
    կատարե՛ք անհրաժեշտ չափումները և գտե՛ք ճաշասենյակի, խոհանոցի, լողարանի և միջանցքի իրական
    չափերն ու մակերեսները։
  2. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։ 1 ; 1/7 կամ 7;1