Արմատ, ածանց, հոդակապ
Ա․Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:
Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավոր, անթագ, թագուհի բառերը:
Բ․Բառի վերջից կամ սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:
Օրինակ՝ տուն-անտուն, գիր—գրություն, խմոր—խմորեղեն:
Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:
Գ․ Ա ձայնավորը, որն իրար է կապում բաղադրյալ բառի տարբեր բաղադրիչները, կոչվում է հոդակապ․ օրինակ՝ ծով+ա+նկար
Առաջադրանքներ՝
1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:
Օրինակ՝ մայրություն – մայր + ություն
Անամոթ – ան + ամոթ, ամպոտ – ամպ + ոտ, քարոտ – քար + ոտ, օդային – օդ + ային, դժգոհ – դժ + գոհ, հեռավոր հեռու + ավոր, բարություն + բարի + ություն, գրավոր – գիր + ավոր, անորոշ – ան + որոշ, տհաճ – տհաճ:
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:
ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար
3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝
քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ
ային, արան, ավոր, անք, ավուն
քարային, հողային, դասարան, տնային, երկրային, հերոսանք, սխալանք
4. Բառաշարքից առանձնացրո՛ւ հոդակապ ունեցող բառերը(կան բառեր, որոնցում հոդակապ չկա)։ Հոդակապ ունեցող բառերում գունավորի՛ր արմատները և հոդակապը։
Օրինակ՝ Հյուրախաղ– հյուր+ա+խաղ
Օձաձուկ-օձ+ա+ձուկ, լայնարձակ-լայն+արձակ, մրգահյութ-միրգ+ա+հյութ,փորձանոթ-փորձ+անոթ, հողագունդ-հող+ա+գունդ, արծաթագործ-արծաթ+ա+գործ,նախշազարդ-նախշ+ա+զարդ, ալրաղաց-ալյուր+ա+ղաց, հայազգի-հայ+ազգի, ծաղկափոշի-ծաղիկ+ա+փոշի, նույնարմատ-նույն+արմատ, ծառատունկ-ծառ+ա+տունկ: