- Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
Առակի ասելիքն այն էր, որ ընկերներդ միշտ քեզ մոտ են ու միշտ խորհուրդ կտան։ - Վերնագրի’ր առակը։
Անազատ թռչնակ։
Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:
Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:
Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:
— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:
Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:
— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:
Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.
— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։
Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:
3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։