Posted in Մայրենի

Մայրենի

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը:

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

3. Խուրհուըդ տո’ւր արջին։

2.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

Գիտենք, որ միջատները տերև են ուտում։ Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։ Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։ Նրա տերևները մազմզուկներով են պատված։ Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ: Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին: Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։ Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

Leave a comment