Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։-Չհագենա աչքը տեսանելով, և չլցվի ունկն լսելով: , Չի հագենա աչքը տեսնելով, և չի լցվի ունկն լսելով: , Չի հագանելու աչքը տեսնելով, և չի լցվելու ունկն լսելով: (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի – չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։-Գովի քեզ ընկերն ոչ թե քո բերնա, օտարն, և ոչ քո շրթունկ: , Թող գովի քեզ ընկեր ոչ թե քո բերնա, օտարն, և ոչ քո շրթունք: , Կգովի քեզ ընկերն ոչ թե քո բերան, օտարն, և ոչ քո շրթունք: (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ – գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ – քեզ
եւ մի՛ – և ոչ, ոչ թե
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։– Ով որտալիս է չար բարու փոխարեն, չար նրա տանիցչպակասի։ , Ովհատուցում է չար բարու փոխարեն, չար նրա տանիցչի պակասի։ , Ովհատուցում է չար բարու փոխարեն, չար նրա տանիցչի պակասելու։
(Աոակք ԺԷ, 13)
որ – ով, ով որ
հատուցանէ – հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ – բարու փոխարեն
ի տանէ նորա – նրա տանից
մի պակասեսցէ – չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։-Ով որ տալիս է պատասխան բան մինչեւ լսած լինի մի բան` անմտություն է նրան եւ նախատինք: , Ով տալիս է պատասխան բան մինչեւ լսած կլինի մի բան` անխոհեմություն է նրան եւ նախատինք: , Ով տալիս է պատասխան բան մինչեւ լսած պիտի լինի մի բան` անխոհեմություն է նրան եւ նախատինք: (Առակք ԺԸ, 13)
տայ – տալիս է
պատասխանի – պատասխան
լուեալ – լսած
իցէ – լինի, կլինի, պիտի լինի
ինչ – ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն – անմտություն, անխոհեմություն
նմա – նրան