1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը ուժգին (մեղմ) անձրևի տակ ընկավ: Դալարել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անհաստատ (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր նահանջել (հարձակվել): Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց(լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրվեց(հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գոյանալ(կորչել) տարբեր(նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ: -Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս դալարել (չորանալ),- վիշտ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):
2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:
3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:
Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:
Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:
Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:
Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:
Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:
Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:
Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:
Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:
4..Տեքստը համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապատասխան հետևություննե´ր արա:
Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
— Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:
-Ո՜վ ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:
Փադիշահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:
Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն: -Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.
-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
Լինում է չի լինում, մի փադիշահ է լինում: Մի անգամ փադիշահն իր խմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի ծառ է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու հարցնում.
— Ծերունի, այդ ի՞նչես անում: Հանգստանալուդ ժամանակը հասել է, իսկ դու դեռ աշխատում ես:
-Փադիշահ, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները:
Փադիշահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան քսան դամ է տալիս:
-տեսնո՞ւմ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ասում է ծերունին:
Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսան դրամ է տալիս ծերունուն: -Փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ ծառը երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ քսան դրամը ու ասում իր ուղեկիցներին.
-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք: