- Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից մոլեկուլ, ատոմ, իոն:
- Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
- Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով:
- Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:
անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: