Posted in Քիմիա 7

Քիմիա 12.10.2023

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

  1. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն: 

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

  1. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Վառելանյութի այրվելը, Երկաթի ժանգոտելը, պղնձի սևանալը տաքացնելիս, արծաթի զարդի սևանալը, կաթի թթվելը:

Լրացուցիչ տնային աշխատանք

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը-ֆիզիկական
    2.ջրի գոլորշիանալը-ֆիզիկական
    3. պղնձի սևանալը տաքացնելիս-քիմիական
    4.բաժակի կոտրվելը-ֆիզիկական
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը-ֆիզիկական
    2.արծաթի զարդի սևանալը-քիմիական
    3.երկաթի ժանգոտվելը-քիմիական
    4.կաթի թթվելը-քիմիական
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
    Բերե՛ք օրինակներ:

Գույնի փոփոխությունը, համի փոփոխությունը, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի անջատումը կամ կլանումը, ջերմության անջատումը կամ կլանումը, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացումը:

Leave a comment