Posted in Հասարակագրություն

Ինչ է արդարություն

Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարությունը նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի ճիշտ ու արդար, և մարդիկ պետք է ստանան այն, ինչին արժանի են: Արդար լինելը նշանակում է չվնասել ուրիշներին և վերաբերվել նրանց անկողմնակալ: Անարդարության օրինակ կարողեմ բերել որ սիրոն և հարուստ մարդկանց ամնենիչ ավելի հեշտե ստացվում բայց ոչ բոլորնեն նայում արդականի տեսքին։

Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Արդարության իրավական կողմը կապված է օրենքների հետ: Օրենքները ստեղծված են, որպեսզի բոլորը հավասար լինեն և չլինի անարդարություն:

Օրինակ

Եթե ինչ-որ մեկը խախտում է օրենքը, օրինակ՝ գողություն է անում, ապա նա պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե նա հարուստ է, թե աղքատ:

Արդարության բարոյական կողմը կապված է մարդու խղճի և բարոյականության հետ: Դա նշանակում է ճիշտ վարվել ոչ միայն օրենքի, այլ նաև մարդկային արժեքների համաձայն:

Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Երբ խանութում հերթ եմ կանգնում, ես սպասում եմ իմ հերթին և չեմ փորձում անցնել առաջ, քանի որ դա անարդար կլինի մյուսների նկատմամբ:

Եթե տեսնում եմ, որ մի մարդ իր տոպրակը գցել է գետնին, ես այն վերցնում եմ ու տալիս իրեն, որովհետև դա կլինի ազնիվ և բարի արարք: