Posted in Կենսաբանություն 9

Դաս21(09.03_12.03)

1. Ի՞նչ են ժառանգական փոփոխությունները։
Ժառանգական փոփոխությունները այն փոփոխություններն են, որոնք լինում են գեներում։ Դրանք փոխանցվում են ծնողներից երեխաներին, որովհետև երեխաները գեներն ստանում են իրենց ծնողներից։


2. Ո՞րն է տարբերությունը ժառանգական և ոչ ժառանգական փոփոխությունների միջև։
Ժառանգական փոփոխությունները փոխանցվում են սերունդներին, իսկ ոչ ժառանգականը՝ ոչ։
Օրինակ՝ աչքերի գույնը ժառանգական է, իսկ արևայրուքը՝ ոչ ժառանգական։


3. Ի՞նչ է մուտացիան։ Ինչպիսի՞ գործոններ կարող են առաջացնել մուտացիաներ։
Մուտացիան գեների փոփոխությունն է։
Այն կարող են առաջացնել ճառագայթները, քիմիական նյութերը, վիրուսները կամ ԴՆԹ-ի սխալները։


4. Ինչպե՞ս կարող են շրջակա միջավայրի գործոնները ազդել ժառանգական փոփոխությունների վրա։
Շրջակա միջավայրի գործոնները կարող են փոխել գեները և առաջացնել մուտացիաներ։
Օրինակ՝ արևի ճառագայթները և վնասակար նյութերը։


5. Ինչո՞ւ են ժառանգական փոփոխությունները կարևոր էվոլյուցիայի համար։
Դրանք կարևոր են, որովհետև ստեղծում են տարբերություններ օրգանիզմների միջև։
Այս տարբերությունների շնորհիվ որոշ օրգանիզմներ ավելի լավ են հարմարվում, և այդպես առաջանում է բազմազանություն։

Leave a comment